Ուինստոն-Սեյլեմ
From Wikipedia, the free encyclopedia
Ուինստոն-Սեյլեմ (անգլ.՝ Winston-Salem), քաղաք ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Ֆորսայթ շրջանում (այդ շրջանի վարչական կենտրոնն է)[2]։ 2019 թվականի տվյալներով նրա բնակիչների թվաքանակը եղել է 247.945, և այդ ցուցանիշով Ուինստոն-Սեյլեմը Պիեմոնտ-Թրայադ տարածաշրջանում զբաղեցրել է երկրորդ, Հյուսիսային Կարոլինա նահանգում՝ հինգերորդ, ԱՄՆ-ում՝ ութսունիններորդ տեղը[3]։ Իսկ նրա շուրջը ձևավորված մետրոպոլիսային տարածքում բնակչության թվաքանակը հասել է 680.876-ի։
Բնակավայր | ||
---|---|---|
Ուինստոն-Սեյլեմ | ||
Երկիր | ԱՄՆ | |
Հիմնադրված է | 1766 թ. | |
Մակերես | 346,346052 կմ², 346,269876 կմ² | |
ԲԾՄ | 300 մետր | |
Բնակչություն | ▲249 545 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | EDT? | |
Հեռախոսային կոդ | 336 | |
Փոստային դասիչ | 27104 | |
Պաշտոնական կայք | cityofws.org(անգլ.) | |
| ||
Ուինստոն-Սեյլեմը առօրյա խոսակցություններում հաճախ անվանվում է Twin City («Երկվորյակ քաղաք»), Camel City («Քեմըլի քաղաք») կամ պարզապես Ուինստոն (նկատի է առնվում քաղաքի պատմական ներգրավվածությունը ծխախոտի արտադրության մեջ. այստեղ է հիմնվել R. J. Reynolds Tobacco Company-ն, որը հայտնի է Camel և Winston գլանակների արտադրությամբ)։ Ծխախոտագործությունից բացի, զարգացած են տեքստիլ արդյունաբերությունը, մեքենաշինությունը, կահույքի, կարի և այլ արտադրություններ։ Ուինստոն-Սեյլեմը համբավվել է նաև իր բազմաթիվ քոլեջներով և բարձրագույն ուսումնական հեղինակավոր հաստատություններով, որոնցից հիշատակման են արժանի հատկապես Ուեյք Ֆորեսթ համալսարանը (Wake Forest University) և Ուինստոն Սեյլեմի պետական համալսարանը (Winston-Salem State University):
2012 թվականին քաղաքը ներառվել է Միացյալ Նահանգների այն բնակավայրերի լավագույն տասնյակում, որոնցում, ըստ CBS MoneyWatch-ի, ամենահարմարավետ պայմաններն են ստեղծված թոշակառուների համար[4]։
Ամեն տարի այստեղ անց է կացվում թենիսի Ուինստոն-Սեյլեմի բաց առաջնությունը, որը նախորդում է Մեծ սաղավարտի չորս նշանավոր մրցաշարերից մեկին՝ US Open-ին։