From Wikipedia, the free encyclopedia
Ուլյան Հայկի Փիրումով (հոկտեմբերի 26, 1931, Մոսկվա, ԽՍՀՄ - փետրվարի 24, 2015[1], Մոսկվա, Ռուսաստան), գազադինամիկայի և հրթիռային տեխնիկայի բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1976)։ ՌԳԱ թղթակից անդամ (1997)[3]։ ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1989)։
Ուլյան Փիրումով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1931 Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 24, 2015[1] (83 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ |
Ալմա մատեր | Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] |
Պարգևներ |
Ուլյան Փիրումովը ծնվել է 1931 թվականին Մոսկվայում։ 1949 թվականին ավարտել է Մոսկվայի № 276 դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկատեխնիկական ֆակուլտետը, միաժամանակ` Մոսկվայի ֆիզիկատեխնիական ինստիտուտ, որն ավարտել է 1955 թվականին։ 1955-1976 թվականներին աշխատել է Ջերմային շարժընթացների գիտահետազոտական ինստիտուտում նախ որպես ինժեներ, ապա` ավագ ինժեներ, բաժանմունքի պետ, 1976 թվականից` Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի հաշվողական մաթեմատիկայի և ծրագրավորման ամբիոնի վարիչ[4][5]։
1960 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, 1969 թվականին՝ դոկտորական, 1976 թվականին Փիրումովին շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1997 թվականի մայիսի 30-ին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ «մեխանիկա և մեքենաշինություն» մասնագիտությամբ։
Աշխատանքները վերաբերում են գազադինամիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի խնդիրներում հաշվողական մաթեմատիկայի կիրառմանը, բարդ համակարգերի նմանարկային մոդելամորման կիրառական ծրագրերի փաթեթների ստեղծմանը, հրթիռային ծայրափողակների տեսության հակադարձ խնդիրների լուծման եղանակների մշակմանը, օդային ավազանը թունավոր բաղադրամասերով աղտոտումից պաշտպանման հարցերին։
Մահացել է 2015 թվականին Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.