Ուխտի Տապանակ
From Wikipedia, the free encyclopedia
Ուխտի Տապանակ, կամ Հայտնության Տապանակ (Վկայության) (եբրայերեն՝ אֲרוֹן הַבְּרִית, արոն ա-բրիթ, նաև եբրայերեն՝ אֲרוֹן הַעֵדֻת, արոն ա-էդութ), համաձայն Աստվածաշնչի՝ հրեա ժողովրդի մեծագույն սրբություն. տապանակը, որում պահվում էին Տասը պատվիրանների քարե Օրենքի Տախտակները (Երկրորդ օրենք 10:2), ինչպես նաև, համաձայն Եբրայեցիներին ուղղված թղթի, երկնային մանանայով լի անոթը և Ահարոնի գավազանը (Եբր. 9:4): Համաձայն Թորայի, Տապանակը համարվել է Իսրայելի ժողովրդի և Աստծո կապի խորհրդանիշը և ծառայել որպես է նրանց միջև Աստծո գոյության վկայություն (Ելք 25:22, Բ Մնաց. 6:41):
Ուխտի Տապանակը Աստվածաշնչում կրում է նաև այլ անվանումներ. Բարձրյալի Տապանակ[1], Իսրայելի Աստծո Տապանակ[2], Աստծո Օրենքի Տապանակ[3], Զորության Տապանակ[4], և միայն մեկ անգամ է Ուխտի Տապանակն անվանվում արոն ա-քոդեշ (եբրայերեն՝ אֲרוֹן הַקֹּדֶשׁ, Սրբության Տապանակ[5]): Սակայն հաճախ այն անվանում են ուղղակի ա-արոն՝ Տապանակ.
Եկեղեցական սլավոնական լեզվով գրված Աստվածաշնչում Ուխտի Տապանակի նշանակման համար կիրառվում է հունարեն «կիվոտ» բառը (հուն․՝ κῑβωτός τῆς διαθήκης՝ «ուխտի տապանակ», κῑβωτός՝ «սնդուկ»), այսպիսով, ինչպես և բնօրինակ տեքստում՝ առանձնացնելով այն Նոյյան տապանից (ինչպես նաև այն տապանակ-զամբյուղից, որտեղ տեղադրվել էր մանուկ Մովսեսը)։
Համաձայն Աստվածաշնչի՝ հրեաների Եգիպտոսից դուրս գալու ժամանակ Տապանակը տեղադրվել է Խորանի Սրբություն Սրբոցում, իսկ հետագայում՝ Երուսաղեմի տաճարի Սրբություն Սրբոցում։