Ուկրաինայի Վ. Վերնադսկու անվան ազգային գրադարան
From Wikipedia, the free encyclopedia
Ուկրաինայի Վ. Վերնադսկու անվան ազգային գրադարան (ուկրաիներեն՝ Національна бібліотека України імені В. І. Вернадського), Ուկրաինայի գլխավոր գիտական տեղեկատվական պետական կենտրոն, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության, փիլիսոփայության և իրավունքի բաժնի գիտահետազոտական ինստիտուտ, ֆոնդերի ծավալով[2] և տարածքով ամենամեծ գրադարանը Ուկրաինայում[3]։ Ընդգրկված է աշխարհի 20 ամենամեծ ազգային գրադարանների ցանկում։ Համաձայն Ուկրաինայի բարձրագույն ատեստացիոն կոմիտեի և Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի 2008 թվականի հուլիսի 7-ի № 436/311 հրամանի՝ հրատարակված գիտական պարբերականների բոլոր էլեկտրոնային տարբերակները հրապարակվում են Ուկրաինայի Վ. Վերնադսկու անվան ազգային գրադարանի պաշտոնական կայքում[4]։
Արագ փաստեր Երկիր, Տեսակ ...
Երկիր | Ուկրաինա[1] |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան, ՄԱԿ-ի պահեստային գրադարան, ազատ հասանելիության հրատարակություն և շենք |
Հիմնվել է | օգոստոսի 2, 1918 |
Տեղադրություն | Հոլոսիվսկի ռայոն |
Այլ տվյալներ | |
Կայք | nbuv.gov.ua(ուկր.) |
Փակել