Ուկրաինայի դատական համակարգ
From Wikipedia, the free encyclopedia
Ուկրաինայի դատական համակարգը ներկայացված է Ուկրաինայի 1996 թվականի սահմանադրության մեջ[1]։ Մինչ այս, 1991 թվականի Ուկրաինայի անկախացումից ի վեր, չկար դատական վերանայման հասկացություն և որևէ Գերագույն դատարան[2]։
Չնայած դատական անկախությունը սկզբունքորեն գոյություն ունի, գործնականում դատական և քաղաքական իշխանությունների փոքր տարանջատում կա։ Դատավորները ենթարկվում են քաղաքական և բիզնես շահերի ճնշմանը[3]։ Ուկրաինայի դատական համակարգը զգալի կոռումպացված է համարվում[4]։
Թեև համակարգի գործունեության հետ կապված դեռ խնդիրներ կան, սակայն համարվում է, որ այն զգալիորեն բարելավվել է 2016 թվականին իրականացված վերջին դատաիրավական բարեփոխումներից հետո[5]։ Գերագույն դատարանը համարվում է անկախ ու անաչառ մարմին և մի քանի անգամ վճիռ է կայացրել Ուկրաինայի կառավարության դեմ։
2014 թվականից Ուկրաինան թույլատրում է տեսանկարահանել դատական նիստերը՝ առանց դատավորի հատուկ թույլտվության ստանալու՝ օրենքով սահմանված սահմանափակումներով։ 2015 թվականին մեկնարկեց «Բաց դատարան» ծրագիրը, որի նպատակն էր տեսանկարահանել քաղաքացիական, առևտրային, վարչական գործերով դատական գործընթացները։ «Բաց դատարան» ծրագրի շրջանակներում տեսանկարահանել է ավելի քան 7000 դատական գործ տարբեր մակարդակների դատարաններում։ Տեսանյութերը պահվում, ինդեքսավորվում և հրապարակվում են հանրային տիրույթներում։ 2017 թվականին «Բաց Ուկրաինա» ՀԿ-ն սկսել է «VR դատարան» պրոյեկտը, որի նպատակն է տեսանկարահանել դատական նիստերը 3D 360° աստիճանի շարժական տեսախցիկներով՝ դատական նիստերի VR տեսագրություններ ստեղծելու համար[6]։