Ուկրաինացիների ցեղասպանության հարցը Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման շրջանում
From Wikipedia, the free encyclopedia
New Lines Institute-ի և Ռաուլ Վալենբերգի Մարդու իրավունքների կենտրոնի անկախ զեկույցում, որը հրապարակվել է 2022 թվականի մայիսի վերջին, կայանում է նրանում, որ բավականաչափ ապացույցներ կան[1], որ Ռուսաստանը կազմակերպված կերպով պետական մակարդակով հրահրում է ցեղասպանություն և Ուկրաինայի դեմ իր ռազմական ագրեսիայի ընթացքում կատարում է ուկրաինացի ժողովրդի ոչնչացմանն ուղղված չարագործություններ[2]։ Փորձագետները եզրակացնում են, որ ռուսական ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները պայմանավորված են Ուկրաինային և ուկրաինացիներին որպես առանձին ազգային խումբ ոչնչացնելու ցեղասպան մտադրությամբ և կարող են որակվել որպես ցեղասպանություն[3]։
Կիևի մարզի Բուչա քաղաքում խաղաղ բնակչության զանգվածային սպանության փաստերի բացահայտումից հետո մի շարք համաշխարհային առաջնորդներ, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահը, Ռուսաստանին մեղադրել են ռուս-ուկրաինական պատերազմի շրջանակներում Ուկրաինա ներխուժման ժամանակ ուկրաինացիների ցեղասպանության կազմակերպման մեջ[4][5]։ Փորձագիտական հանրությունը բաժանված է այս հարցի գնահատման մեջ։ Նրա ներկայացուցիչները կամ այդ իրադարձությունները մեկնաբանում են որպես տեղի ունեցող ցեղասպանություն, կամ նման գնահատականի համար վկայակոչում են փաստերի պակասը՝ միաժամանակ ընդունելով նախադրյալների առկայությունը[4]։ Ցեղասպանության հնարավոր փաստերի հետաքննությունն իրականացվում է մի շարք միջազգային հանձնաժողովների և կառույցների կողմից[6]։