Ուղեծրի տարրեր
From Wikipedia, the free encyclopedia
Ուղեծրի տարրեր, երկնային մարմինների ուղեծրերը բնութագրող տարրեր։
Երկնային մեխանիկայի խնդիրներից մեկն է երկնային մարմինների ուղեծրերի բնութագրումը։ Մոլորակի, արբանյակի, աստերոիդի կամ Արհեստական արբանյակի ուղեծիրը նկարագրելու համար օգտագործվում են այսպես կոչված ուղեծրային տարրերը։ Նրանք բնութագրում են բազային կոորդինատային համակարգը, կոորդինատային առանցքները, ուղեծրի ձևը և չափը, նրա կողմնորոշումը տարածության մեջ և ժամանակի պահը, որի ընթացքում երկնայիմ մարմինը գտնվում է ուղեծրի որոշակի կետում։ Երկնայիմ մարմինների տեղորոշման համար հիմնականում օգտագործվում են երկու տարբերակ՝
- Տեղադրության և արագության վեկտորների միջոցով
- Ուղեծրային տարրերի միջոցով