![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fe/Advisors%252C_Walt_Rostow_-_NARA_-_192543_%2528cropped%2529.jpg/640px-Advisors%252C_Walt_Rostow_-_NARA_-_192543_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Ուոլտ Ուիթմեն Ռոստոու
From Wikipedia, the free encyclopedia
Ուոլտ Ուիթմեն Ռոստոու (անգլ.՝ Walt Whitman Rostow, հոկտեմբերի 7, 1916(1916-10-07)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք[4] - փետրվարի 13, 2003(2003-02-13)[1][2][3][…], Օստին, ԱՄՆ), ամերիկյան սոցիոլոգ և տնտեսագետ։ ՝՝Հռչակվել է որպես «տնտեսական աճի փուլերի» տեսության հեղինակ («Տնտեսական աճի փուլեր։ Ոչ կոմունիստական մանիֆեստ», 1960)։ Ռոստոուն հասարակական առաջընթացը մեկնաբանել է տեխնոլոգիական դետերմինիզմի դիրքերից, կամայականորեն մարդկության զարգացումը դասակարգելով հինգ փուլերի, որոնք որոշվում են տեխնիկական ցուցանիշներով (մեկ շնչին ընկնող արդյունքով, կապիտալ ներդրման մակարդակով են)։ փուլը «ավանդական հասարակությունն» է (ընդգրկում է մինչկապիտալիստական ֆորմացիաները), մյուսներն ըստ էության կապիտալիզմի զարգացման փուլերն են, որոնցից բարձրագույնը, իբր «զանգվածային սպառման հասարակությունն» է։ Ռոստոուի տեսությունը ուղղված է, նախ և առաջ, ֆորմացիաների մասին Մարքսի ուսմունքի դեմ։ Ռոստոուն մարտնչող հակակոմունիստ է, ՍՍՀՄ-ի նկատմամբ խիստ քաղաքականության կողմնակից։ Ռոստոուի տեսության հակագիտական բնույթը բացահայտել են ոչ միայն մարքսիստները, այլն բուրժուական առաջադեմ տնտեսագետները և սոցիոլոգները։