From Wikipedia, the free encyclopedia
Ուսամա բեն Մոհամեդ բեն Աուատ բեն Լադեն (արաբ․՝ أسامة بن محمد بن عوض بن لادن), մարտի 10, 1957[1][2][3][…], Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա[4] - մայիսի 2, 2011[5][2][6][…], Osama bin Laden's compound in Abbottabad, Աբոթաբադ, Պակիստան[7]), հայտնի նաև որպես՝ Ուսամա բեն Լադեն կամ Օսամա բեն Լադեն, «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հիմնադիրներից է, հայտնի է 2001 թ. սեպտեմբեր 11-ին Նյու Յորքում իրականացված հարձակումների (9-11) և բազմազան այլ ահաբեկչական գործողությունների կասկածյալ։
Ուսամա բեն Լադեն أسامة بن محمد بن عوض بن لادن | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1957[1][2][3][…] |
Ծննդավայր | Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա[4] |
Մահացել է | մայիսի 2, 2011[5][2][6][…] (54 տարեկան) |
Մահվան վայր | Osama bin Laden's compound in Abbottabad, Աբոթաբադ, Պակիստան[7] |
Գերեզման | Արաբական ծով |
Քաղաքացիություն | Սաուդյան Արաբիա և առանց քաղաքացիության |
Ազգություն | արաբ |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | իսլամ |
Կրթություն | King Abdulaziz University? (1979), King Abdulaziz University? (1981), Al-Thager Model School? (1976), Բրումմանայի վարժարան և Thomas Sprigg Wootton High School? |
Մասնագիտություն | ջիհադիստ, քաղինժեներ, գործարար և ահաբեկիչ |
Աշխատանք | տերորիստ |
Ամուսին | Նաջվա բեն Լադեն, Khairiah Sabar?, Amal Ahmed al-Sadah? և Siham Sabar?[8] |
Ծնողներ | Մուհամեդ Բին Ավադ Բեն Լադեն (հայր) Խամիլաա Ալ-ատտաս (մայր) |
Զբաղեցրած պաշտոններ | General Emir of Al-Qaeda? |
Անդամություն | Ալ-Կաիդա[9] |
Երեխաներ | Աբդուլլահ, Օմար, Սաադ, Օսամա, Մուհամեդ Ալի, Խամզա |
Osama bin Laden Վիքիպահեստում |
Ուսամա Բեն Լադենը ծնվել է 1957 թվականի մարտի 10-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Եղել է միլիարդատեր Մուհամմեդ բեն Լադենի 17-րդ զավակը։ 1968 թվականին ընդունվել է Al Thagher Model School դպրոց, իսկ 1976 թվականին՝ Ջիդդայի Աբդ ալ Ազիզ թագավորի անվան համալսարան, որտեղ ուսումնասիրել է տնտեսագիտություն և պետական կառավարում։ Համալսարանում սովորելու ժամանակ Բեն Լադենը ծանոթացել է շեյխ Աբդալլահ Ազամի հետ, որի հետ ստեղծել է «Մաքթաբ ալ Խադամաթ» կազմակերպությունը։ Նպատակը արաբների հավաքագրումն էր՝ Աֆղանստանում սովետական զորքերի դեմ կռվելու համար։ 1988 թվականին Բեն Լադենը ստեղծում է «Ալ Կաիդա» (արաբերեն՝ բազա) կազմակերպությունը։ Բեն Լադենն ամուսնացած է եղել 5 անգամ։ Առաջին անգամ ամուսնացել է 1975 թվականին իր հորեղբոր աղջկա հետ, այնուհետ՝ ևս 3 կնոջ հետ։ Զավակների թիվը անհայտ է, տարբեր տվյալներով՝ ունեցել է 12–24 երեխա։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի տարածած պաշտոնական հաղորդագրության՝ սպանվել է 2011 թվականկ մայիսի 2-ի առավոտյան Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից 100 կմ հեռավորության վրա գտնվող Աբոտաբատ քաղաքում, ամերիկացի զինվորների իրականացրած հատուկ գործողությունների ժամանակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.