Ուսումասինտա
From Wikipedia, the free encyclopedia
Ուսումասինտա (իսպ.՝ Usumacinta), գետ Հարավային Ամերիկայում։ Հոսում է Գվատեմալայի հյուսիսարևմտյան հատվածով և Մեքսիկայի հարավ-արևելքով։ Ընդհանուր երկարությունը կազմում է 560 կմ, իսկ ավազանի տարածքը կազմում է 106000 կմ²։ Համարվում է Հարավային Ամերիկայի ամենաջրառատ գետերից մեկը։
Ուսումասինտա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 560 |
Ավազանի մակերես | 106 000 կմ² |
Ջրի ծախս | 6,5 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Մեքսիկական ծոց |
Կոորդինատներ | 16°28′47″ հս․. լ. 90°32′37″ ամ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Pasión River?, Chixoy River?, San Pedro River? և Salinas River? |
Երկիր | Մեքսիկա Գվատեմալա |
Երկրամաս | Չիապաս |
Ուսումասինտա գետը ձևավորվել է գվատեմալական Լա Պասիոն և Սալինա գետերի միաձուլման տեղում։ Գվատեմալայի տարածքում գետը հոսում է 198.25 կմ երկարությամբ[1]։ Դրա ջրհավաք մակերեսը կազմում է 2638 կմ քառ.: Մեքսիկայի տարածքում տարեկան միջին մուտքը կազմում է 150 մ³/վրկ։
Ուսումասինտան ձևավորվում է Գվատեմալայի և մեքսիկական Չյապաս նահանգների միջև ընկած բաժանարար սահմանում։ Այն հոսելով թափվում է Գրիհալվա գետը։ Ուսումասինտան ունի երկու աջակողմյան վտակ՝ Էլ-Վապորն ու Սան Պադրոս ի Սան Պաբլոն, որն էլ իր հերթին թափվում է Մեքսիկական ծոց։
Գետափին պահպանվել են Յաշչիլանա և Պյեդրոս Նեգրաս հնագույն քաղաքների ավերակները, որոնք համարվում են մայաների քաղաքակրթության օջախներ։