Ուրանիա
From Wikipedia, the free encyclopedia
Ուրանիա (հին հունարեն՝ Οὐρανία, լատին․՝ Ūrania, Ūraniē), հին հունական դիցաբանության մեջ աստղաբաշխության, աստղագիտության մուսան, Զևսի և Մնեմոսինեի դուստրը։ Պատկերվում էր որպես դեռատի աղջիկ՝ ձեռքին երկնքի գլոբուսը և կարկին[1]։
Մուսայի անունով է կոչված Ուրանիա(30) աստերոիդը՝ հայտնաբերված 1854 թվականին։