Ջումա մզկիթ (արաբ․՝ مسجد الجمعة մասջիդ ալ-ջումա), մայր մզկիթ կամ ժողովական մզկիթ, ուրբաթ կեսօրին կատարվող կոլեկտիվ աղոթքի համար նախատեսված մզկիթ։ Նամազից առաջ խատիբը (որը սովորաբար իմամն է) կարդում է ուրբաթյա աղոթքը (խուտբա)։ Որպես կանոն ջումա մզկիթը բնակավայրի ամենամեծ մզկիթն է, որի բակում կարող են հավաքվել հարյուրավոր կամ հազարավոր հավատացյալներ։ Շատ ջումա մզկիթներ ունեն նաև կարևոր ճարտարապետական նշանակություն[1]։

Thumb
Ջումա մզկիթ, Դելի, Հնդկաստան
Thumb
Ջումա մզկիթ, Հերաթ, Աֆղանստան

Իսլամում ուրբաթը համարվում է ժողովների և աղոթքների համար հիմնական օրը (համապատասխանաբար, քրիստոնեությունում դա կիրակին է, իսկ հուդայականությունում՝ շաբաթը)[2][3]։ Հենց ուրբաթ օրվա կարևորության պատճառով են մզկիթները կրում այս անվանումը[4]։ Մուսուլմանական հասարակություններում ջումա մզկիթները անջատված են շրջանի այլ մզկիթներից քանի որ կառավարվում են անմիջապես կենտրոնական կրոնական նստավայրից, ինչպես նաև որբաթյա մզկիթները տարածքով ամենամեծ մզկիթներն են[5]։

Ի սկզբանե ջումա մզկիթները կառուցվում էին միայն խոշոր բնակավայրերում, այնուհետև քաղաքի ամեն թաղամասում սկսեցին կառուցել ջումա մզկիթներ, որոնք տեղավորում էին առնվազն 40 մարդ[6]։ Թուրքիայում և Գերմանիայում ուրբաթյա քարոզը իրականացվում է գրեթե բոլոր մզկիթներում։ Այդ պատճառով, օրինակ, թուրքերենում նման մզկիթները անվանում են ջամի, իսկ իջևանատների, ԱԳԼՃԿ-ների, օդանավակայաններին կից փոքր մզկիթները, որոնք չունեն մինբարներ, անվանում են մեսջիդ։

Հնդկական ենթամայրցամաքում կախված տարածաշրջանից և լեզվից ջումա մզկիթները անվանում են Ջամա, Ջամի կամ Ջումա մասջիդ։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.