Ուրոլոգիա
From Wikipedia, the free encyclopedia
Միզաբանություն կամ Ուրոլոգիա (հունարեն՝ οὖρον – մեզ, λογία – գիտություն), բժշկության ոլորտ, որն զբաղվում է հավասարապես արական և իգական սեռի ներկայացուցիչների միզուղիների հիվանդությունների ուսումնասիրությամբ և բուժմամբ, ինչպես նաև տղամարդկանց վերարտադրողական համակարգի խնդիրներով։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուրոլոգիան հանդիսանում է վիրաբուժության ճյուղ, հետևաբար՝ ի տարբերություն նեֆրոլոգիայի, ուրոլոգիան հիմնականում զբաղվում է վերը նշված օրգան համակարգերի հիվանդությունների վիրաբուժական բուժմամբ։
Հատուկ ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվող բժիշկը կոչվում է ուրոլոգ։