Ու Սին
From Wikipedia, the free encyclopedia
Ու Սին (չինարեն՝ 五行, փինին՝wǔxíng, հինգ տարերք ) հին չինական փիլիսոփայական հայեցակարգ և մտածելակերպ,ծագել է նախքան Ցին (秦) դինաստիայի ժամանակաշրջանը։ Չինաստանում հնում մետաղը (金) 、փայտը (木)、ջուրը (水), կրակը (火)、հողը (土) համարվում էր ոչ միայն քաղաքացիական օգտագործման հինգ ռեսուրսներ և նյութեր,այլև հետագայում Ցիի՝ գոյություն ունեցող բոլոր էակների ստեղծման տարր[2][3][4]:Ու Սինի միջև փոխադարձ համակցումը և հակադրումը ստիպում է տիեզերքում գոյություն ունեցող բոլոր էակներին գործել և փոփոխվել, գոյանալ տարբեր երևույթներ[5][6]։
Ու Սինը,Ին և յանը,ինչպես նաև Ցին հին չինական օկուլտիզմի (Շու շու (术数) և Ֆան շու (方術)) մի մասն են, նաև Ֆեն-շուի (風水), գուշակության, ֆիզիոգնոմիկայի, Փոփոխության գրքի (易经), ներքին ալքիմիայի (内丹), չինական ավանդական բժշկության հիմնական հասկացություններից են։