From Wikipedia, the free encyclopedia
Չակոնա (իսպ.՝ chacona, իտալ.՝ ciaccona), երաժշտագործիքային պիես, որը հանրաճանաչ է եղել բարոկկո ժամանակաշրջանում (ի սկզբանե եղել է ժողովրդական պար՝ Իսպանիայում)։ Հայտնի է 16-րդ դարից։ 17-րդ դարից ստացել է հանդիսավոր բնույթ։ Տեմպը դանդաղ է, չափը՝ եռամաս։ Ժ․ Բ․ Լյուլլիի բալետներում օգտագործվել է որպես եզրափակիչ համար։ 17-18-րդ դարերում կազմավորվել է որպես նվագարանային պիես՝ շարունակ պահվող թեմայի հետ ընթացող վարիացիաներով, մոտիկ պասսակալիային։ Առանձնապես հանրաճանաչ են դարձել Թ․ Վիտալիին վերագրվող ջութակի Չակոնա բասի հետ և Յոհան Սեբաստիան Բախի մենակատար ջութակի Չակոնա ռե մինոր պարտիտից։ Չակոնայի ձևով գրվել են զանազան պիեսներ, դրանց թվում՝ Բեթհովենի դաշնամուրի 32 դո մինոր վարիացիաները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 661)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.