Չապուլտեպեկ զբոսայգի
From Wikipedia, the free encyclopedia
Չապուլտեպեկ զբոսայգի (իսպ.՝ Bosque de Chapultepec), հայտնի է որպես Չապուլտեպեկ անտառ Մեխիկոյում, Արևմտյան կիսագնդի ամենամեծ զբոսայգիներից մեկն է, որի տարածքը կազմում է շուրջ 686 հա (1,695 ակր)։ Կենտրոնում գտնվում է Չապուլտեպեկ բարձունքը։ Այգու հիմնական գործառույթներից մեկն է ընդարձակ մեգալոպոլիսի համար էկոլոգիական տարածքի ապահովումը։ Այգին Մեխիկոյի առաջնային ու կարևոր կանաչ գոտին է, հանդիսանում է քաղաքի «թոքերը»՝ իր բազմազան ծառերով, որոնք ապահովում եմ Մեխիկոյի հովիտը թթվածնով։ Զբոսայգին բնակեցվել և հատուկ տարածք է դարձել նախակոլումբյան դարաշրջանից ի վեր։ Գաղութային շրջանում այստեղ կառուցվել է Չապուլտեպեկ ամրոցը, որը մինչև 1940 թվականը դարձավ պետության ղեկավարների պաշտոնական նստավայրը։
Տեսակ | անտառ, քաղաքային զբոսայգի, տեսարժան վայր և քաղաքի շրջան |
---|---|
Կազմված է | Primera Sección del Bosque de Chapultepec?, Segunda Sección del Bosque de Chapultepec?, Tercera Sección del Bosque de Chapultepec? և Chapultepec hill? |
Մասն է | Մեխիկո |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Վարչատարածք | Մեխիկո և Միգել Իդալգո |
Տեղագրություն | Միգել Իդալգո շրջան, Մեխիկո, Մեքսիկա |
Մակերես | 686 հա |
1847 թվականի սեպտեմբերին այստեղ ամերիկացի և մեքսիկացի զորքերի միջև տեղի է ունեցել Չապուլտեպեկի ճակատամարտը։
Զբոսայգին բաժանված է երեք հատվածների, որի առաջին հատվածն ամենահին և ամենաշատ այցելու ունեցողն է։ Այս հատվածում են գտնվում կենդանաբանական այգին, Անթրոպոլոգիայի ազգային թանգարանը, Ռուֆինո Տամայոյի թանգարանը և այլն։ 2005-2010 թվականներին այգում իրականացվել են բարեփոխումներ[1][2][3]։