Չարթերս Թաուերս
From Wikipedia, the free encyclopedia
Չարթերս Թաուերս (անգլ.՝ Charters Towers), քաղաք Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի արևելյան մասում, տեղական ինքնակառավարման համանուն շրջանի կենտրոնը։ Համայնքի բնակչությունը 2016 թվականի տվյալներով 8120 մարդ էր[1], իսկ ամբողջ շրջանի բնակչությունը՝ 12,5 հազար (2008 թվական)[2]։ Մոտակա խոշոր քաղաքը Թաունսվիլն է (գտնվում է հյուսիս-արևելքում՝ 110 կմ հեռավորության վրա)։
Չարթերս Թաուերս | |
---|---|
Տեսակ | քաղաք |
Երկիր | Ավստրալիա |
Վարչատարածք | Charters Towers Region? և Քվինսլենդ |
ԲԾՄ | 319 մետր |
Աշխարհագրություն
Չարթերս-Թաուերս շրջանի տեղանքը հարթավայրային է, ծովի մակերևույթից միջինում 280 մետր բարձրացած․ հանդիպում են փոքր լեռնաշղթաներ, որոնց բարձրությունը չի գերազանցում 400 մետրը։ Տարածքը ափից առանձնացված է մինչև 600 մետր բարձրությամբ ընդհատվող լեռնաշղթաներով, որոնք Մեծ Ջրաբաժան լեռնաշղթայի մաս են կազմում։ Դրանք պահում են զգալի քանակությամբ խոնավություն, որը գալիս է ափից։ Բերդեկին գետի և նրա վտակների հովիտներում գտնվում են անասնապահության և հողագործության համար պիտանի բերրի հողեր։