Չարիզարդ
From Wikipedia, the free encyclopedia
Չարիզարդ (ճապ.՝ リザードン, անգլ.՝ Charizard), պոկեմոն, Nintendo և Game Freak ընկերություններին պատկանող Պոկեմոն խաղերի, մանգայի և անիմե սերիաների արարած։ Հորինել է ճապոնացի խաղային դիզայներ և նկարիչ Քեն Սուգիմորին։ Չարիզարդը առաջին անգամ հայտնվել է Pokémon Red և Blue համակարգչային խաղում, այնուհետև` հաջորդ հատվածներում։ Բացի այդ, պոկեմոնի կերպարը օգտագործվել է պոկեմոնի խորհրդանշանները պարունակող տարբեր ապրանքներում, նաև ֆրանչայզի անիմացիոն և տպագիր ադապտացիաներում։ Բնօրինակ ճապոներենում, ինչպես նաև անիմեի անգլալեզու տարբերակներում Չարիզարդին հնչյունավորել է սեյու Սինյիտիրո Միկին։ Պատկանում է պոկեմոնների հրե և թռչող տիպերին։ Էվոլյուցիա է ապրել Չարմելոնից, որն իր հերթին էվոլյուցիա է ապրել Չարմանդերից։
Պոկեմոնների ցանկ Չարմելեոն → Չարիզարդ (#006) → Սքուիրթլ | |
Անգլերեն անուն | Charizard |
Ճապոներեն անուն | リザードン |
Տեսք | Բոցեղեն պոկեմոն |
Հասակ | 1,7 մ մ |
Քաշ | 90,5 կգ կգ |
Նախորդ զարգացում | Չարմելեոն |
Հաջորդ զարգացում | չկա |
Չարիզարդը Պոկեմոնր շատ սերիաներում գոյություն ունի` հանդիսանալով գլխավոր հերոս Էշ Կետչումի բռնած պոկեմոնը։ Բացի այդ` այն հայտնվում է Pokémon Adventures մանգայում։Չարիզարդը ինչպես քննադատների, այնպես էլ խաղացողների կողմից դրական արձագանքի է արժանացել։