From Wikipedia, the free encyclopedia
Չարլզ Բելլ (անգլ.՝ Charles Bell;նոյեմբերի 12, 1774[1][2][3], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - ապրիլի 28, 1842[4][5][6][…], Վուսթեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), շոտլանդացի ֆիզիոլոգ և անատոմ, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։
Չարլզ Բելլ անգլ.՝ Charles Bell | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12, 1774[1][2][3] Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | ապրիլի 28, 1842[4][5][6][…] (67 տարեկան) Վուսթեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | անատոմ, նյարդակենսաբան, վիրաբույժ, գրող, բժիշկ, համալսարանի դասախոս, նյարդաբան, ֆիզիոլոգ, փիլիսոփա և նկարիչ |
Հաստատություն(ներ) | Էդինբուրգի համալսարան[7] |
Գործունեության ոլորտ | ֆիզիոլոգիա, անատոմիա[8] և natural theology?[8] |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն և Ազգային բժշկական ակադեմիա |
Ալմա մատեր | Էդինբուրգի համալսարան և Թագավորական բարձրագույն դպրոց |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[9][8] |
Պարգևներ | |
Հայր | William Bell? |
Charles Bell Վիքիպահեստում |
Եղել է անատոմ և վիրաբույժ Ջոն Բելլի[10] (1763-1820 թվականներ) փոքր եղբայրը։ 1828 թվականից որպես անատոմիայի պրոֆեսոր աշխատել է Լոնդոնում, 1836-ից՝ Էդինբուրգում[11]։ Գիտականի կարևոր ձեռքբերումներից մեկը համարվում է ծայրամասային նյարդային համակարգի և գլխուղեղի որոշակի բաժնի միջև կապի բացահայտումը։ 1811 թվականին գիտնականը ձևավորում է վարկած այն մասին, որ ողնուղեղի հետին արմատիկները ապահովում են զգայական գործառույթները, մինչդեռ առջևի արմատիկներն ապահովում են մոտորիկան։ 1822 թվականին Բելլի վարկածը հաստատեց ֆրանսիացի ֆիզիոլոգ Ֆրանսուա Մաժանդին և այսօր ողնուղեղի նյարդային ճյուղավորումների տարբերակումը ըստ գործառույթների հայտնի է որպես Բելլ-Մաժանդիի օրենք։
1829 թվականին ֆիզիոլոգիայի զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար գիտնականը պարգևատրվել է Մեծ Բրիտանիայի թագավորական գիտական ընկերության մեդալով։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) թվականներ։Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.