Չարլզ Ռոբերտ Դարվին (անգլ.՝ Charles Robert Darwin, փետրվարի 12, 1809(1809-02-12)[1][2][3][…], Շրուսբերի, Շրոպշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - ապրիլի 19, 1882(1882-04-19)[1][2][3][…], Դաուն Հաուս[5]), անգլիացի բնագետ և ճանապարհորդ, առաջիններից մեկն է, որ գիտակցել և պատկերավոր դրսևորել է, որ կենդանի օրգանիզմների բոլոր տեսակները էվոլյուցիայի են ենթարկվում ընդհանուր նախնիներից։ Իր տեսության մեջ, որի առաջին լայնածավալ շարադրումը տպագրվել է 1859 թ. «Տեսակների ծագումը» գրքում (ամբողջական անունը՝ «Տեսակների ծագումը բնական ընտրության ճանապարհով կամ կյանքի համար պայքարելիս բարենպաստ ցեղերի գոյատևումը») Դարվինը էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժ է համարել բնական ընտրությունը և անորոշ փոփոխականությունը։
Չարլզ Դարվին անգլ.՝ Charles Robert Darwin |
---|
 |
Ծնվել է | փետրվարի 12, 1809(1809-02-12)[1][2][3][…] Շրուսբերի, Շրոպշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
---|
Մահացել է | ապրիլի 19, 1882(1882-04-19)[1][2][3][…] (73 տարեկան) Դաուն Հաուս[5] |
---|
Գերեզման | Վեստմինստերյան աբբայություն[6] |
---|
Բնակության վայր(եր) | Մաումթ |
---|
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
---|
Դավանանք | Անգլիկան եկեղեցի և ագնոստիցիզմ[7] |
---|
Մասնագիտություն | երկրաբան, ճանապարհորդ հետազոտող, գրող ճանապարհորդ, էթոլոգ, միջատաբան, բուսաբան, քաղցկեղաբան, մեղվաբույծ, բնագետ, փիլիսոփա, գրող և կենսաբան |
---|
Հաստատություն(ներ) | Թագավորական աշխարհագրական ընկերություն |
---|
Գործունեության ոլորտ | կենսաբանություն և երկրաբանություն |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[8], Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Հայրենական շղակույթի սիլեզիական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[9], Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Լոնդոնի կենդանաբանական ասոցիացիա[10], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[11], Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Թագավորական աշխարհագրական ընկերություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Թուրինի գիտությունների ակադեմիա[12] և Plinian Society? |
---|
Ալմա մատեր | Քրիստի քոլեջ, Էդինբուրգի համալսարանի բժշկական դպրոց, Շրյուսբերի դպրոց (1825)[13], Քեմբրիջի համալսարան[14] և Էդինբուրգի համալսարան |
---|
Գիտական աստիճան | Բակալավր (1832), արվեստների մագիստրոս (1837) և իրավունքի դոկտոր |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
---|
Ազդվել է | Թոմաս Մալթուս, Ջոն Հերշել, Հերբերտ Սփենսեր, Ժորժ-Լուի Լեկլերկ դե Բյուֆոն, Դեյվիդ Հյում, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե, Ալեքսանդր Հումբոլդտ և Չարլզ Լայել |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Էմմա Դարվին[19] |
---|
Երեխա(ներ) | Աննե Դարվին[19], Ֆրենսիս Դարվին[19], Ուիլյամ Էրազմուս Դարվին[19], Հենրիետա Դարվին[19], Ջորջ Դարվին[19], Լեոնարդ Դարվին[19], Հորացիոս Դարվին[19], Չարլզ Ուորինգ Դարվին[19], Elizabeth Darwin?[19] և Mary Eleanor Darwin?[19] |
---|
Հայր | Ռոբերտ Դարվին[13][19] |
---|
Մայր | Սուսանա Դարվին[13][19] |
---|
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Darwin |
---|
Ստորագրություն
 |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում |
Charles Darwin Վիքիպահեստում |
Էվոլյուցիայի գոյությունը ճանաչվել է գիտնականների մեծամասնությամբ, դեռ Դարվինի կենդանության ժամանակ, այն դեպքում, երբ բնական ընտրության տեսությունը, որպես էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժ, ընդհանուր ճանաչում է ստացել միայն 20-րդ դարի 30-ական թվականներին։ Դարվինի հայտնագործությունները և գաղափարները վերամշակված ձևով հիմք են ստեղծում էվոլյուցիայի ժամանակակից համադրական տեսության համար և կազմում են կենսաբանություն առարկայի հիմքը, որը ապահովում է կենսաբազմազանության տրամաբանական բացատրությունը։ Դարվինի տեսության ուղղափառ /խիստ/ հետևորդները զարգացնում են էվոլյուցիոն մտքի ուղղությունը, որը կրում է իր անունը (դարվինիզմ)։