Չարլի Չապլին
From Wikipedia, the free encyclopedia
Չարլզ Սպենսեր Չապլին (անգլ.՝ Charles Spencer «Charlie» Chaplin, ապրիլի 16, 1889(1889-04-16)[1][2][3][…], Walworth, Սաութուրք[4] - դեկտեմբերի 25, 1977(1977-12-25)[3][3][3][…], Manoir de Ban), անգլիացի նշանավոր կինոդերասան, կատակերգու, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆիայի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆիայի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը։ Ճանաչում է ձեռք բերել անձայն ֆիլմերի ժամանակաշրջանում։ Համարվում է ֆիլմարտադրության ամենակարևոր կերպարներից մեկը[8]։ Նրա մասնագիտությունը տևել է ավելի քան 75 տարի՝ սկսած Վիկտորյան ժամանակաշրջանի մանկությունից մինչև իր մահից 1 տարի առաջ։
Չարլի Չապլին անգլ.՝ Charles Chaplin | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1889(1889-04-16)[1][2][3][…] |
Ծննդավայր | Walworth, Սաութուրք[4] |
Մահացել է | դեկտեմբերի 25, 1977(1977-12-25)[3][3][3][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Manoir de Ban |
Գերեզման | cemetery of Corsier-sur-Vevey |
Կրթություն | Cuckoo Schools? և Black-Foxe Military Institute? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կոմպոզիտոր, կինոդերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կատակերգու, մոնտաժող, ինքնակենսագիր, թատրոնի դերասան, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և դերասան |
Ծնողներ | հայր՝ Չարլզ Չապլին[5], մայր՝ Հաննա Չապլին[5] |
Ամուսին(ներ) | Միլդրեդ Հարիս, Լիտա Գրեյ, Փոլեթ Գոդար և Ունա Օ'Նեյլ |
Համատեղ ապրող(ներ) | Joan Barry? |
Երեխա(ներ) | Չարլզ Չապլին[6], Ջերալդին Չապլին, Մայքլ Չապլին, Ջոզեֆին Չապլին, Վիկտորիա Չապլին, Եվգեն Չապլին, Քրիստոֆեր Չապլին, Jane Chaplin? և Սիդնեյ Չապլին |
Պարգևներ և մրցանակներ | |
charliechaplin.com | |
Չապլինի լոնդոնյան մանկությունը եղել է ծանր և աղքատ։ Հոր բացակայության և մոր ծանր ֆինանսական դրության պատճառով նրան, ինը տարեկանը չբոլորած, երկու անգամ ուղարկել են աշխատանքի։ Երբ 14 տարեկան է եղել, մայրը տեղափոխվել է հոգեբուժարան։ Չապլինը դերեր է ստանձնել վաղ տարիքից՝ հանդես գալով երաժշտական սրահներում, իսկ ավելի ուշ աշխատելով բեմում՝ որպես դերասան և կատակերգու։ 19 տարեկանում համագործակցել է հայտնի Ֆրեդ Կարնո ընկերության հետ, որի միջոցով մեկնել է ԱՄՆ։ Չապլինը հետամուտ է եղել ֆիլմարտադրությանը և իր առաջին քայլերն արել է Քիստոուն Ստուդիայի «Կեցություն ստեղծելով» ֆիլմում (1914)։ Շուտով բարելավել է թափառաշրջիկի կերպարը և երկրպագուհիների մեծ բանակ հավաքել։ 1918 թվականին նրա ստեղծած թափառաշրջիկի կերպարն աշխարհում ամենահայտնի կերպարներից է եղել։
1919 թվականին Չապլինը հիմնել է տարածաշրջանային Միացյալ Արվեստագետների ընկերությունը, որի միջոցով կարող էր լիովին վերահսկել իր ֆիլմերը։ Նրա առաջին լիամետրաժ ֆիլմը «Փոքրիկը» ֆիլմն էր (1921), որին հաջորդել են «Փարիզուհին» (1923), «Ոսկու տենդ» (1925), «Կրկես» (1928) ֆիլմերը։ 1930 թվականին հրաժարվել է վերադառնալ հնչյունային ֆիլմին` փոխարենը թողարկել է «Մեծ քաղաքի լույսերը» (1931) և «Նոր Ժամանակներ» (1936) համր ֆիլմերը։ Չապլինը սկսել է քաղաքականությամբ հետաքրքրվել և իր «Մեծ բռնապետը» (1940) ֆիլմում ծաղրել է Ադոլֆ Հիտլերին։ 1940-ական թվականները տարաձայնությունների տասնամյակ է եղել Չապլինի համար, որի հետևանքով արագորեն նվազել է նրա հանրաճանաչությունը։ Նրան մեղադրել են կոմունիստներին համակրելու մեջ։ Միևնույն ժամանակ իր հայրության դատական հայցը և իրենից չափազանց ավելի երիտասարդ կանանց հետ ամուսնությունները սկանդալների պատճառներ են եղել։ Դաշնային հետախուզում է սկսվել, և Չապլինը ստիպված է եղել թողնել Միացյալ Նահանգները՝ հաստատվելով Շվեյցարիայում։ Դերասանը թափառաշրջիկի կերպարը չի ընդգրկել իր հետագա ֆիլմերում, որոնց թվում էին «Մըսյե Վերդու» (1947), «Բեմի լույսերը» (1952), «Արքան Նյու Յորքում» (1957), «Կոմսուհին Հոնկոնգից» (1967) ֆիլմերը։
Չապլինն ինքն է գրել, խմբագրել, խաղացել և հանդես եկել որպես ռեժիսոր, պրոդյուսեր, երգահան իր ֆիլմերից շատերի համար։ Ձգտել է կատարելության։ Ֆինանսական ինքնուրույնությունը նրան հնարավորություն է տվել տարիներ ծախսել պատկերի կատարելագործման և արտադրման վրա։ Նրա՝ թափառաշրջիկի դիպուկ և հուզական կերպարը պայքար էր թշվառության դեմ։ Շատ ֆիմեր պարունակում են սոցիալական և քաղաքական ուղղվածություն, ինչպես նաև ինքնակենսագրական տարրեր։ 1972 թվականին, որպես իր աշխատանքի նոր գնահատանք, Չապլինին տրվում է Ակադեմիական մրցանակ «կինեմատոգրաֆիան այս դարաշրջանի արվեստը դարձնելու անասելի ջանքերի համար»։ Նրա «Ոսկու Տենդ», «Մեծ քաղաքի լույսեր», «Նոր Ժամանակներ (ֆիլմ, 1936)|Նոր Ժամանակներ», «Մեծ բռնապետը» ֆիլմերը շարունակում են բարձր հարգանքի արժանանալ և կինոարտադրությունում դասվում են բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի ցանկում։