Չափահասություն (տարիք)
From Wikipedia, the free encyclopedia
Չափահասություն (սովորաբար 18 տարեկանը), հասակն է, որի լրանալուն պես՝ օրենսդրական նորմերի համաձայն վրա է հասնում լիակատար քաղաքացիական գործունակությունը։ Առաջ են գալիս նաև լրացուցիչ իրավունքներ և պարտականություններ։ Անձինք, որոնք չափահասության տարիքի չեն հասել, կոչվում են անչափահասներ։ Հատուկ դեպքերում անչափահասները կարող են ճանաչվել գործունակ․ օրինակ ամուսնության կամ օրենքով նախատեսված տարիքի հետ կապված հատուկ պարտականությունների առկայության դեպքում, սակայն սովորաբար զրկված են լինում ընտրության, երեխաների որդեգրման և խնամակալության իրավունքից։