Չափար - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Չափար.

Չափար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղ
Չափար
ադրբ.՝ Çapar
Երկիր
 
Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ1183 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն355 [1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունչափարցի
Ժամային գոտիUTC+4
##Չափար (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Չափար, գյուղ Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 59 կմ արևմուտք` Թարթառ գետի ձախ ափին՝ 1000 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 2262,22 հեկտար։ Չափար համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը։ Համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 335 մարդ, կա 89 տնտեսություն։ Համայնքում գործում են գյուղապետարան, ակումբ, բուժկետ[2]։ 2007-ի ապրիլի 30-ին գյուղում բացվել է նորակառույց մասնավոր բարեգործական մանկապարտեզ[3]։ Ս.թ. մայիսին այստեղ շահագործման կհանձնվի Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող երկհարկանի միջնակարգ դպրոցը[4]։

Համայնք ապահովված է էլեկտրաէներգիայով։ Հեռուստատեսությունը և ռադիոն համայնքում հասանելի են։ Գործում է 2․5G բջջային կապի համակարգը, անլար հեռախոսակապն առկա է։ Ինտերնետ ծառայությունը հասանելի է (ապահովված է Wi-Fi ինտերնետ կապով)։

Չափարի համայնքային բյուջեի ծախսերի ֆինանսավորման աղբյուրներն են ընթացիկ եկամուտները, ոչ ֆինանասական բյուջեից նպատակային հատկացումները։

Աշխարհագրություն

ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չափար համայնքը տեղաբաշխված է հանրապետության հյուսիսային հատվածում։ Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 55 կմ հեռավորության, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 80 կմ հեռավորության վրա։ Համայնքը բարձրալեռնային է, ունի 2262,22 հա տարածք, որից 987,94 հա գյուղատնտեսական նշանակության, 1128,89 հա անտառային հողեր։ Չափար համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը[5]։

Բնակչություն

Չափար համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 335 մարդ։ Համայնքի միջնակարգ դպրոցում սովորում են 46 աշակերտներ, իսկ մանկապարտեզ հաճախում են 20 երեխաներ։

Տնտեսություն

Համայնքում կա 89 տնտեսություն։ Հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Ջրամատակարարումն իրականացվում է համայնքի կողմից՝ ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 1 ակունքից։ Համայնքի տարածքում առկա են թվով 7 աղբյուրներ՝ «Քյոհնա շենի», «Եթվանանց», «Շորշոր», «Օսեփին», «Ճինջինոցեն», «Դյուդիջլիրով», «Թթու ջուր»։ Համայնքում գործում են առևտրի 2 օբյեկտներ։

Տրանսպորտ

Համայնքային ենթակայության ճանապարհները բնահողային են, խճից և կոպճից, չմշակված կապակցող նյութերից։ Տրանսպորտային կապը կարգավորված է․ ուղևորափոխադրումներն իրականացվում են Չափար-Ստեփանակերտ-Չափար միջշրջանային թիվ 207 կանոնավոր ավտոբուսային երթուղով։

Պատմամշակույթային հուշարձաններ

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ գյուղատեղի «Հին Չափար» (XVll-XlXդդ․), Կարմիր քարի վանք եկեղեցի (Xll-Xlllդդ․), մատուռ «Սոփեն դուզ» (1273թ․), գերեզմանոց (Xll-Xlllդդ․), խաչքար (Xlllդ․), ամրոց Հակառակաբերդ(iX-Xlllդդ․), սրբատեղի «Օջախ» (միջնադար), հաշվառված է 65 հուշարձան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են Ս. Մինաս և Ս. Պողոս եկեղեցիները, Կարմիր քարի վանքը, Օջախ սրբավայրը և այլն։

Չափարը Արցախյան ազատամարտի տարիներին

1990-ին Չափարում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Հ. Գրիգորյան), որը մասնակցել է Իմերեթ-Քերավենդ, Աղդաբան, Մարտակերտի շրջանի տարբեր գյուղերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Չափարից զոհվել է 17 ազատամարտիկ[2]։

Ծանոթագրություններ

  1. ԼՂՀ 2015 թվականի Մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 546։
  3. Մարտակերտի շրջանի Չափար գյուղում բացվել է նորակառույց մանկապարտեզ
  4. «Հայաստան» համահայկական հիմնադրամը Մարտակերտի Չափար գյուղում դպրոց է կառուցում
  5. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկատու․ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան: Ճարտարագետ։ էջ 195 
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Չափար
Listen to this article