![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/03/SF6_current_transformer_TGFM-110_Russia.jpg/640px-SF6_current_transformer_TGFM-110_Russia.jpg&w=640&q=50)
Չափիչ տրանսֆորմատոր
From Wikipedia, the free encyclopedia
Չափիչ տրանսֆորմատոր, էլեկտրական տրանսֆորմատոր, որի առաջնային փաթույթի վրա ներգործում է չափվող հոսանքը կամ լարումը, իսկ երկրորդայինը՝ իջեցնողը, միացված է չափիչ սարքերին կամ պաշտպանական ռելեին։ Կիրառվում է գլխավորապես բաշխիչ հարմարանքներում և բարձր լարման փոփոխական հոսանքի շղթաներում՝ էներգիայի, հզորության, լարման, հոսանքի ուժի անվտանգ չափման համար, ինչպես նաև չափման սահմանների ընդլայնման, չափման շղթաների մեկուսացման համար։ Տարբերում են լարման և հոսանքի չափիչ տրանսֆորմատորտներ, որոնք բաղկացած են միմյանցից մեկուսացված առաջնային և երկրորդային փաթույթներից։ Չափիչ տրասնֆորմատորների առաջնային հոսանքն ու լարումը հիմնականում մեծ են երկրորդային հոսանքից ու լարումից, որոնց անվանական արժեքներն նորմավորված են։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/03/SF6_current_transformer_TGFM-110_Russia.jpg/640px-SF6_current_transformer_TGFM-110_Russia.jpg)
Փոփոխական հոսանքի տրանսֆորմատորները պատրաստվում են երկրորդային հոսանքի 5 Ա անվանական արժեքներով, իսկ առաջնայինհոսանքի անվանական արժեքը գտնվեւմ է 0,1 Ա մինչև 40 կԱ։ Փոփոխական հոսանքի լարման տրանսֆորմատորներն արտադրվում են երկրորդային լարման 100 Վ և 150 Վ անվանական արժեքներով, իսկ առաջնային լարման անվանական արժեքը գտնվում է 200 Վ-ից մինչև 750 կՎ տիրույթում։
![]() |
Սա էլեկտրականության մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 684)։ ![]() |