Չափորոշչային վերահսկողություն
From Wikipedia, the free encyclopedia
Չափորոշչային վերահսկողություն (անգլ.՝ Authority control), գրադարանային գործում գրադարանային կատալոգների և գրադարանային տեղեկատվության կազմակերպում՝ յուրաքանչյուր թեմային որոշակի անվանում վերագրելով[1][2]։ Այդպիսի յուրահատուկ վերնագրեր հաջորդաբար օգտագործվում են կատալոգում[3] և աշխատում են մյուս կազմակերպչական տվյալների հետ, օրինակ՝ խաչաձև հղումների[3][4]։ Յուրաքանչյուր վերնագիր ունի կիրառման և օգտագործման սահմանների կարճ բնութագիր. նմանատիպ կազմակերպումը օգնում է գրադարանների անձնակազմերին պատրաստ վիճակում պահել կատալոգը և դյուրացնում է հետազոտողների աշխատանքը[5]։
Կատալոգ կազմողները յուրաքանչյուր երևույթին (հեղինակ, գիրք, ժողովածու, հրատարակչություն) ամրագրում են յուրահատուկ տեքստային նույնականացնող, որը հաջորդաբար օգտագործվում է այդ երևույթի բոլոր հղումների միանման բացատրման համար, եթե նույնիսկ գրառման այդ տարբերակը կեղծանուն է և ծածկանուն[6]։ Յուրահատուկ վերնագիրը թույլ է տալիս ստանալ ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ներառյալ տվյալ երևույթների հետ կապված տեղեկությունները[6]։ Չափորոշչային վերահսկողությունը կարող է տեղավորվել տվյալների շտեմարանում և ներառել կապեր այլ շտեմարանների հետ[7]։ Այդ իսկ պատճառով չափորոշչային վերահսկողությունը գրադարանային վերահսկողության և չափորոշչային բառարանի տարատեսակ է։
Թեկուզ չափորոշչային վերահսկողության կարող է ենթարկվել ցանկացած տեղեկատվություն (պայմանական վերնագրեր, անձնանուններ, կորպորատիվ անվանումներ)[2], գրադարաններում կատալոգները հիմնականում կենտրոնացած են հեղինակների անունների և գրքերի վերնագրերի շուրջ։ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի դասակարգումը կատարում է նմանատիպ գործառույթ, չնայած դրանք հաճախ դիտարկում են առանձին։ Ժամանակի ընթացքում չափորոշչային վերահսկողության գրառումները պահանջում են փոփոխումներ և թարմացումներ. չնայած նպատակը տվյալների անքակտելի համակարգ ստեղծելը չէ, այլ օգնում է համակարգել և փնտրել տեղեկատվությունը[5]։