ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Չեդվիկ Աարոն Բոուզման (անգլ.՝ Chadwick Aaron Boseman, նոյեմբերի 29, 1976[1], Անդերսոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ - օգոստոսի 28, 2020[2][3][1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։ Նա լայն ճանաչում է ձեռք բերել «42» ֆիլմում կատարած Ջեքի Ռոբինսոնի և «Ջեյմս Բրաուն. Ճանապարհ դեպի վերև» ֆիլմում կատարած Ջեյմս Բրաունի դերերի շնորհիվ։ Բոուզմանը կատարել է սուպերհերոս Սև հովազի դերը՝ «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» (2016) ֆիլմում։ Նա նաև մարմնավորել է այդ հերոսի դերը՝ վերջինիս մասին պատմող «Սև հովազ» ֆիլմում[10][11]։
Չեդվիկ Բոուզման անգլ.՝ Chadwick Boseman | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1976[1] |
Ծննդավայր | Անդերսոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 28, 2020[2][3][1] (43 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Գերեզման | Forest Lawn Memorial Cemetery[5] |
Կրթություն | Հովարդի համալսարան[6], Բրիտանաամերիկյան դրամատիկական ակադեմիա և T.L. Hanna High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | քրիստոնեություն[7] |
Մասնագիտություն | սցենարիստ, դրամատուրգ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, դերասան և ռեժիսոր |
Ամուսին(ներ) | Taylor Simone Ledward Boseman? |
Պարգևներ և մրցանակներ | |
2016 թվականին Բոուզմանի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ, ինչը դարձել է դերասանի մահվան պատճառը։ Չեդվիկ Բոուզմանը մահացել է 2020 թվականի օգոստոսի 28-ին[12][13][14]։
Չեդվիկ Բոուզմանը ծնվել է Երկնագույն լեռնաշղթայից ոչ հեռու՝ Հարավային Կալիֆոռնիայի Անդերսոն քաղաքում։ Նրա մայրը՝ Կարոլինան, եղել է բուժքույր, իսկ հայրը՝ Լերոյը, եղել է գործարար։ 1995 թվականին դպրոցն ավարտելուց հետո Բոուզմանն ընդունվել է Հարվարդի համալսարան (Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան)։ 2013 թվականին նա նկարահանվել է «42» ֆիլմում, որտեղ կատարել է Ջեքի Ռոբինսոնի դերը։ Նա նաև մարմնավորել է Նաթանիել «Նեյթ» Ռեյ Թեյլորին՝ «Լինքոլն Հայթս» հեռուստասերիալում և սերժանտ Գրեհեմ ՄաքՆեյրին՝ «Անհայտ դեմքեր» ֆիլմում։ «Հրազենային վնասվածք» ֆիլմում նա մարմնավորել է լեյտենանտ Սեմյուել Դրեյքի դերը։
2014 թվականին Բոուզմանը «Ջեյմս Բրաուն. Ճանապարհ դեպի վերև» ֆիլմում կատարել է Ջեյմս Բրաունի դերը։ 2016 թվականին նա կատարել է եգիպտական աստվածներից մեկի՝ իմաստության աստված Թոթի դերը «Եգիպտոսի աստվածները» ֆիլմում, նաև կատարել է սուպերհերոս Սև հովազի դերը «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում[15][16]։ Բոուզմանը կրկին մարմնավորել է այդ կերպարը 2018 թվականին թողարկված «Սև Հովազ» ֆիլմում։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2003 | ս | Երրորդ հերթափոխ | Third Watch | Դևիդ Ֆեյվեր |
2003 | ս | Իմ բոլոր երեխաները | All My Children | Ռեջ Փորթեր Մոնթհոմերի #1 |
2004 | ս | Կարգ ու կանոն | Law & Order | Ֆոսթեր Քեյես |
2006 | ս | C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք | CSI: NY | Ռոնդո |
2008 | ֆ | Էքսպրես. Էրնի Դևիսի սպորտի լեգենդը | The Express | Ֆլոյդ Լիթլ |
2008 | ս | Շտապ օգնություն | ER | Դերեկ Թեյլոր |
2008 | ս | Դետեկտիվ Ռաշ | Cold Case | Դետեկտիվ Քոլինս |
2005-2006 | ս | Լինքոլն Հայթս | Lincoln Heights | Նաթանիել "Նեյթ" Ռեյ Թեյլոր |
2009 | ս | Խաբիր ինձ | Lie to Me | Քեյբ ՄաքՆեյլ |
2010 | ս | Անհայտ դեմքեր | Persons Unknown | Սերանը Գրեհեմ ՄեքՆեյր |
2010 | ս | Ճահիճ | The Glades | Մայքլ Ռիչմոնդ |
2011 | ս | Կասլ | Castle | Չաք Ռասել |
2011 | ս | Եզր | Fringe | Մարկ Լիթլ/Քամերոն Ջեյմս |
2011 | ս | Դետրոյթ 1-8-7 | Detroit 1-8-7 | Թոմի Վեսթին |
2011 | ս | Արդարադատություն | Justified | Ռալֆ "Ֆլեքս" Բիման |
2012 | ֆ | Հրազենային վնասվածք | The Kill Hole | Լեյտենանտ Սեմյուել Դրեյք |
2013 | ֆ | 42 | 42 | Ջեքի Ռոբինսոն |
2014 | ֆ | Դրաֆթի օր | Draft Day | Վոնտաե Մաք |
2014 | ֆ | Ջեյմս Բրաուն. ճանապարհ դեպի վերև | Get On Up | Ջեյմս Բրաուն |
2016 | ֆ | Եգիպտոսի աստվածները | Gods of Egypt | Թոթ |
2016 | ֆ | Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ | Captain America: Civil War | Տ'Չալա / Սև հովազ |
2017 | ֆ | Ուղերձ Քինգից | Message from the King | |
2017 | ֆ | Մարշալ | Marshall | Թերգուդ Մարշալ |
2018 | ֆ | Սև հովազ | Black Panther | Տ'Չալա / Սև հովազ |
2018 | ֆ | Վրիժառուները. Անվերջության պատերազմ | Avengers: Infinity War | Տ'Չալա / Սև հովազ |
2019 | ֆ | Վրիժառուները 4 | Avengers 4 | Տ'Չալա / Սև հովազ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.