Չեթ Բեյքեր
From Wikipedia, the free encyclopedia
Չեզնի «Չեթ» Հենրի Բեյքեր (անգլ.՝ Chesney «Chet» Henry Вaker, դեկտեմբերի 23, 1929(1929-12-23)[1][2][3], Yale, Օկլահոմա - մայիսի 13, 1988(1988-05-13)[1][2][3], Ամստերդամ, Նիդերլանդներ[4]), ամերիկացի ջազային շեփորահար և վոկալիստ։ Նա հայտնի է քուլ ջազում իր կատարած նորամուծություններով, ինչը առիթ է հանդիսացել, որպեսզի նրան անվանեն «Prince of Cool» («Քուլի արքայազն»)[6]։
Չեթ Բեյքեր | |
---|---|
Նաև հայտնի է որպես | Chet |
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1929(1929-12-23)[1][2][3] Yale, Օկլահոմա |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 13, 1988(1988-05-13)[1][2][3] (58 տարեկան) Ամստերդամ, Նիդերլանդներ[4] |
Գերեզման | Ինգլվուդ Պարկ |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | երգիչ, փողհար, կոմպոզիտոր և ջազ երաժիշտ |
Գործիքներ | flugelhorn?, Շեփոր[5] և վոկալ |
Լեյբլ | Pacific Jazz Records?, Columbia Records, EmArcy և Enja Records? |
Կրթություն | El Camino College? |
Անդամակցություն | Chet Baker Trio?, Chet Baker Quartet?, The Chet Baker Quintet?, Chet Baker Sextet? և Chet Baker Ensemble? |
Chet Baker Վիքիպահեստում |
Բեյքերը մեծ ուշադրության և քննադատական գովասանքի է արժանացել 1950-ական թվականներին, որում մեծ դեր են խաղացել նրա վոկալային ալբոմները՝ «Chet Baker Sings» (1954) և «It Could Happen to You» (1958): Ջազային պատմաբան Դեյվ Գելին Բեյքերի վաղ կարիերան և ստեղծագործությունը նկարագրել է հետևյալ կերպ. «Ջեյմս Դին, Ֆրենկ Սինատրա և Բիքս՝ երեքը մեկում»[7]։ Նրա՝ բոլորին հայտնի կախվածությունը թմրամիջոցներից նույնպես նպաստեցին իր հայտնիության մեծացմանը և համբավ ձեռք բերելուն։ Նախքան իր կարիերայի վերածնունդը վայելելը՝ 1970-ականների վերջին և 1980-ական թվականներին, Բեյքերը հաճախ էր բանտարկվում և ազատազրկվում[8]։