Չելյաբինսկ
From Wikipedia, the free encyclopedia
Չելյաբինսկ (ռուս.՝ Челябинск), քաղաք Ռուսաստանում, Չելյաբինսկի մարզի կենտրոնը։ Գտնվում է Հարավjin Ուրալի արևելյան լանջին, Միաս գետի ափերին։ Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են գունավոր և սև մետալուրգիան (լրիվ ցիկլի մետալուրգիական, խողովակագլանման, ցինկի գործարաններ, էլեկտրամետալուրգիական կոմբինատ), մեքենաշինությունը (տրակտորներ, հաստոցներ, ճանապարհային մեքենաներ, ժամացույցներ և այլն)։ Զարգացած է նաև շինանյութերի արտադրությունը (մետաղակոնստրուկցիաների, խոշորպանելային տնաշինության, գիպսե իրերի, աղյուսի գործարաններ), թեթև և սննդի արդյունաբերությունը (մանվածքագործվածքային, կոշիկի, տրիկոտաժի ֆաբրիկաներ, կաշվի գործարան, մսի կոմբինատ, ալրաղաց գործարան, կաթի կոմբինատ և այլն)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չելյաբինսկ (այլ կիրառումներ)
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Չելյաբինսկ | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Ներքին բաժանում | Leninsky District?, Q4209626?, Kurchatovskii District?, Metallurgicheskii District?, Sovetskii District?, Traktorozavodskii District? և Tsentralny City District? | ||||
Հիմնադրված է | 1736 թ. | ||||
Մակերես | 500,9 կմ² | ||||
ԲԾՄ | 220 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||||
Բնակչություն | ▼1 182 517 մարդ (հունվարի 1, 2023) | ||||
Ժամային գոտի | UTC+5 | ||||
Հեռախոսային կոդ | 351 | ||||
Փոստային դասիչ | 454000–454999 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 74, 174 և 774[1] | ||||
Պաշտոնական կայք | cheladmin.ru(ռուս.)(անգլ.)(գերմ.) | ||||
| |||||
Հիմնադրվել է 1736 թվականին որպես ռուսական ամրոց բաշկիրական Սելյաբա (Չելյաբա) գյուղի տեղում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939—1945 թվականները) Չելյաբինսկ է էվակուացվել մոտ 60 արդյունաբերական ձեռնարկություն։