Չեխիայի ազգային գրադարան

From Wikipedia, the free encyclopedia

Չեխիայի Հանրապետության Ազգային գրադարան, Չեխիայի կենտրոնական գրադարան։ Ենթարկվում է Չեխիայի Մշակույթի նախարարությանը։ Գլխավոր մասնաշենքը գտնվում է պատմական Կլեմենտիումի շենքում՝ Պրահայում, որտեղ պահպանվում է նրա ամբողջ հավաքածուի կեսը։ Հավաքածուի մյուս մասը պահվում է Գոստիվարժ շրջանում[4]։ Ազգային գրադարանը հանդիսանում է Չեխիայի ամենամեծ գրադարանը։ Նրա ֆոնդերում հաշվարկվում է շուրջ 7 միլիոն օրինակ[5]:, այդ թվում 4200 ինկունաբուլա[6]։ Գրանցված ընթերցողների թիվը հասնում է 60000-ի։ Բացի չեխական տեքստերից, այստեղ պահվում են նաև գրքեր Թուրքիայից, Իրանից, Հնդկաստանից[7]։ Գրադարանում պահվում են նաև Պրահայի Կարլով համալսարանի գրքերը[8]։ Գրադարանը միջազգային ճանաչում ստացավ 2005 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕԱշխարհի հիշողություն ծրագրով հին տեքստերի թվային թարգմանությունների համար ստանալով Jikji Prize առաջին կարգի մրցանակ[9][10]։ Նախագիծը, որը սկսվել էր 1992 թվականին առաջին 13 տարում իրականացրեց 1700 փաստաթղթի թվայնացում[7]։

Quick facts: Երկիր, Տեսակ, Հիմնվել է, Տեղադրություն, Հավաք...
Չեխիայի ազգային գրադարան
Երկիր Չեխիա[1][2]
Տեսակազգային գրադարան, համալսարանի գրադարան և structure of research?
Հիմնվել է1622
ՏեղադրությունՊրահա
Հավաքածուներ
Չափ6 919 075, 21 204 ձեռագիր, 4200 Ինկունաբուլաներ, 1242[3], 1242[3], 0[3] և 0[3]
Այլ տվյալներ
Կայքnkp.cz(չեխ.)
Close
Գրադարանի ինտերերը