![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fe/CanadianCheque.svg/langhy-640px-CanadianCheque.svg.png&w=640&q=50)
Չեկ
From Wikipedia, the free encyclopedia
Չեկ, փաստաթուղթ, հաշվի տիրոջ հանձնարարությունը վճարորդին (վարկային հիմնարկին)՝ դրանում նշված դրամական գումարը ներկայացնողին վճարելու մասին։ Արժեթղթի տեսակ է։ Առաջացել է փողի շրջանառության և վճարման միջոցի ֆունկցիաներից։ Որպես շրջանառության վարկային միջոց լայնորեն կիրառվում է հատկապես զարգացած երկրների ներպետական և միջպետական հաշվարկներում։ Չեկում պետք է նշվի տալու թվականը և վայրը, վճարորդը, այն հաշիվը, որից կատարվելու է վճարումը, չեկատուի ստորագրությունը։ Դրանցից մեկի բացակայության դեպքում այն համարվում է անվավեր, իսկ ուղղումներ, փոփոխություններ կատարել չի թույլատրվում։ Չեկը, չհաշված տալու օրը, ուժի մեջ է 10 օր։ Չեկատուն պատասխանատու է չեկագումարի վճարման համար, մաս-֊մաս վճարումը չի թույլատրվում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fe/CanadianCheque.svg/320px-CanadianCheque.svg.png)
Չնայած չեկերի տարպես ձևեր օգտագործվել են հնագույն ժամանակներից (առնվազն 9-րդ դարից) ի վեր, չեկերը, որպես անկանխիկ վճարման եղանակ, օգտագործման գագաթնակետին հասան 20-րդ դարում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 712)։ ![]() |