Չեռնոբիլյան օրագրեր
From Wikipedia, the free encyclopedia
«Չեռնոբիլյան օրագրեր» (անգլ.՝ Chernobyl Diaries), 2012 թվականին նկարահանված ամերիկյան սարսափ ֆիլմ։ Ֆիլմի ռեժիսորն է Բրեդ Պարկերը։ Ֆիլմը մեծապես ներշնչված է 1986 թվականին տեղի ունեցած չեռնոբիլյան աղետից։ Ֆիլմի հիմնական գործողությունները տեղի են ունենում Չեռնոբիլի գոտում։
Արագ փաստեր Չեռնոբիլյան օրագրերանգլ.՝ Chernobyl Diaries, Երկիր ...
Չեռնոբիլյան օրագրեր անգլ.՝ Chernobyl Diaries | |
---|---|
Տասը տարի առաջ կառավարությունը թույլատրեց էքսկուրսիաներ անցկացնել մեռյալ քաղաքում։ Նրանք հավաստիացնում էին, որ անվտանգ է ... նրանք սխալվում էին | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | սարսափ ֆիլմ[1][2][3] և ֆիլմ հրեշների մասին |
Թվական | հունիսի 21, 2012[4][5] և 2012 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Bradley Parker?[1][6][7][…] |
Պրոդյուսեր | Օրեն Պելի |
Սցենարի հեղինակ | Օրեն Պելի և Shane Van Dyke? |
Դերակատարներ | Ջեսսի ՄակՔարթնի[8][9], Ջոնաթան Սադովսկի[6][8], Devin Kelley?[6][8], Nathan Phillips?[8], Ինգրիդ Բոլսայ Բերդալ[7][8], Դմիտրի Դյաչենկո[7][8], Պավել Լիչնիկով, Zinaida Dedakin?[10], Քրիստոֆ Քոնրադ[10] և Օլիվիա Թեյլոր Դադլի |
Օպերատոր | Morten Søborg? |
Երաժշտություն | Diego Stocco? |
Պատմվածքի վայր | Ուկրաինա |
Կինոընկերություն | Alcon Entertainment |
Տևողություն | 85 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Փակել
Ֆիլմը պատմում է վեց ամերիկացի տուրիստների մասին, ովքեր վարձում են էքստրեմալ էքսկուրսավարի և այցելում Պրիպյատ լքված քաղաքը, որը ժամանակին ծառայել է որպես Չեռնոբիլի ատոմակայանի աշխատակիցների և նրանց ընտանիքների կացարան։ Տուրիստները շուտով պարզում են, որ միայնակ չեն լքված քաղաքում։