Չեռնոբիլ։ Մեկուսացման գոտի
հեռուստասերիալ / From Wikipedia, the free encyclopedia
«Չեռնոբիլ։ Մեկուսացման գոտի» (ռուս.՝ Чернобыль. Зона отчуждения), ռուսական միստիկական բազմասերիանոց ֆիլմ։ Արտադրված է «Սինելաբ փրոդաքշն» ընկերության կողմից։ Ցուցադրվում է ռուսական «ТНТ» հեռուստաալիքով։ Հեռուստասերիալի գործողությունները տեղի են ունենում Չեռնոբիլի ատոմակայանի մեկուսացման գոտում։ Հանդիսանում է առաջին գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմը, որի նկարահանումները մասամբ իրականացվել են Պրիպյատ ուրվական քաղաքում։ Ֆիլմը պատմում է հինգ ընկերների մասին, ովքեր ուղևորվում են չեռնոբիլյան գոտի՝ նրանցից մեկի գողացված գումարը ետ բերելու նպատակով։ Տեղ հասնելուն պես երիտասարդները գիտակցում են, որ Գոտին լի է առեղծվածներով և վտանգներով։
Չեռնոբիլ։ Մեկուսացման գոտի Чернобыль. Зона отчуждения | |
---|---|
Ժանր | Միստիկա, թրիլլեր, սարսափ, ռոուդ մուվի, մարտաֆիլմ, մելոդրամա, դրամա |
Թեմա | Չեռնոբիլի ատոմակայանի վթար, ճանապարհորդություն ժամանակով և զուգահեռ իրականություն |
Երկիր | Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Անդերս Բանկե և Պավել Կոստոմարով |
Գլխավոր դերերում | Իլյա Շչերբին, Եվգենի Ստիչկին և Քրիստինա Կազինսկայա |
Պրոդյուսեր | Ալեքսանդր Դուլերայն և Եվգենի Նիկիշով |
Սցենարիստ | Իլյա Կուլիկով և Եվգենի Նիկիշով |
Օպերատոր | Քրիստոֆեր Մարիս |
Երաժշտություն | Ալեքսանդր Սոկոլով |
Պատմվածքի վայր | Չեռնոբիլի մեկուսացման գոտի, Չեռնոբիլի ատոմակայան, Պրիպյատ և Մոսկվա |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 8 |
Էկրաններին է | հոկտեմբերի 13, 2014-ից դեկտեմբերի 1, 2017-ը |
Հեռուստաալիք | ՏՆՏ (հեռուստաընկերություն) և ՏՎ 3 |
Ընկերություն | СинеЛаб Продакшн |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Ձայնի ձևաչափ | Dolby Digital 2.0 |
Հաջորդ | Չեռնոբիլ։ Մեկուսացած գոտի (ֆիլմ) |
Կարգավիճակ | Ընթացիկ |
Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հոկտեմբերի 13-ին։
2014 թվականի հոկտեմբերի 20-ին հայտարվում է սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանման մասին։ Երկրորդ եթերաշարջանը նախորդի պես կունենա 8 սերիա[1]։ Նոր եթերաշրջանի պրեմիերան կկայանա 2017-18 հեռուստատեսային եթեթրաշրջանում։