Չժեննին Յանգ (չինարեն՝ 杨振宁, անգլ.՝ Chen-Ning Franklin Yang, հոկտեմբերի 1, 1922(1922-10-01)[1], Hefei County, Չինաստանի Հանրապետություն[2]) չին ֆիզիկոս, աշխատում է ԱՄՆ-ում։
Արագ փաստեր Չժեննին Յանգչինարեն՝ 杨振宁, Ծնվել է ...
|
---|
|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1922(1922-10-01)[1] (101 տարեկան) Hefei County, Չինաստանի Հանրապետություն[2] |
---|
Բնակության վայր(եր) | Պեկին |
---|
Քաղաքացիություն | Չինաստան, ԱՄՆ[3], Չինաստանի Հանրապետություն և Թայվան |
---|
Ազգություն | չինացի |
---|
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս և ֆիզիկոս-տեսաբան |
---|
Հաստատություն(ներ) | Չիկագոյի համալսարան Պրինստոնի բարձրագույն հետազոտությունների ինստիտուտ Սթոնի Բրուքի համալսարան |
---|
Գործունեության ոլորտ | տարրական մասնիկների ֆիզիկա |
---|
Անդամակցություն | Պապական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[4], Academia Sinica, Լեհական գիտությունների ակադեմիա[5], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[4], Academic Division of Mathematics and Physics of the Chinese Academy of Sciences?, Բրազիլիայի գիտությունների ակադեմիա, 100-ի կոմիտե, Չինաստանի գիտությունների ակադեմիա, Գիտությունների համաշխարհային ակադեմիա, Լոնդոնի թագավորական ընկերություն[6] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Ազգային Հյուսիսարևմտյան Միացրած Համալսարան, Ցինխուա համալսարան, Չիկագոյի համալսարան (1948)[7], Պեկինի համալսարան և Նանկայի համալսարան |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[8] |
---|
Գիտական ղեկավար | Էդվարդ Թելեր |
---|
Եղել է գիտական ղեկավար | Բիլ Սազերլենդ և Alexander Wu Chao?[9] |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Վոն Ֆան |
---|
Հայր | Yang Wu-chih? |
---|
Chen Ning Yang Վիքիպահեստում |
Փակել
1948-1949 թվականներին աշխատել է Չիկագոյի համալսարանում, 1949 թվականից՝ Պրինստոնի բարձրագույն հետազոտությունների ինստիտուտում (1955 թ-ից՝ պրոֆեսոր)։ 1966 թվականից՝ Նյու Յորք նահանգի համալսարանի տեսական ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր և տնօրեն։ Աշխատանքները վերաբերում են դաշտի քվանտային տեսությանը, տարրական մասնիկներին, ֆազային անցումների տեսությանը։ Լի Ցզուն Դաոյի հետ համատեղ 1956 թվականին տեսականորեն ապացուցել է զույգության խախտումը թույլ փոխազդեցություններում (նոբելյան մրցանակ, 1957), որը հետագայում հաստատվել է փորձով։ Չժեննին Յանգն ունի նաև երկբաղադրիչ նեյտրինոյի տեսությանը (Լի Ցզուն Դաոյի և Ռ․ էմեի հետ համատեղ), կոնդենսացման տեսությանը (Լի Ցզուն Դաոյի հետ համատեղ) նվիրված աշխատանքներ։ Ապացուցել է վիճակագրական գումարների համար ջերմադինամիկական սահմանի գոյությանը վերաբերող մի քանի թեորեմ։