Չիլիի ֆուտբոլային առաջնություն
From Wikipedia, the free encyclopedia
Չիլիի ֆուտբոլային առաջնություն (այժմ անվանվում է նաև Սկոտիաբանկ առաջնություն ՝ ի պատիվ առաջնության պաշտոնական հովանավորի), ֆուտբոլի պրոֆեսիոնալ բարձրագույն առաջնություն Չիլիում։ Առաջնության կազմակերպիչը համարվում է Չիլիի պրոֆեսիոնալ ֆուտբոլի ազգային ասոցիացիան, որը պատկանում է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիային։
Չիլիի ֆուտբոլային առաջնություն Սկոտիաբանկ առաջնություն | |
---|---|
Երկիր | Չիլի |
Ֆուտբոլային ասոցիացիա | Չիլիի պրոֆեսիոնալ ֆուտբոլի ասոցիացիա |
Հիմնվել է | Մայիսի 31, 1933 թվական |
Ակումբների քանակ | 16 |
Մակարդակ | Առաջին |
Դուրս են մնում | Պրիմերա Բ |
Ազգային առաջնություններ | Չիլիի սուպերգավաթ |
Միջազգային առաջնություններ | Լիբերտադորեսի գավաթ, Հարավամերիկյան գավաթ |
Ներկայիս չեմպիոն | Ունիվերսիդա Կատոլիկա |
Ամենատիտղոսավոր թիմ | Կոլո-Կոլո (31) |
Հեռուստատեսություն | TNT Sports Eurosport TV Chile |
Պաշտոնական կայք | anfp.cl |
2016/17 |
Հիմնադրվել է 1933 թվականի մայիսի 31-ին Սանտյագոյի ֆուտբոլային ասոցիացիայի ակումբների կողմից, որոնք 1903 թվականից Սանտյագո քաղաքում կազմակերպում էին սիրողական մակարդակի ֆուտբոլային հանդիպումներ։ Համարվում է Լատինական Ամերիկայի երրորդ ամենահին պրոֆեսիոնալ մրցաշարը։ Հիմնադրումից առ այսօր խաղարկվել է 99 տիտղոս՝ 85 պաշտոնական մրցաշրջաններում։
Իր պատմության ընթացքում Չիլիի ֆուտբոլային առաջնությունը ունեցել է անցկացման տարբեր ձևաչափեր, կառուցվածքներ և մասնակից ակումբների թվաքանակի փոփոխություններ։ Ընթացիկ առաջնությունը բաժանված է 2 մրցաշարերի՝ Ապերտուրա և Կլաուսուրա։
Ընթացիկ առաջնության մասնակից ակումբների թիվը 16 է։ Գործում է իջեցման և բարձրացման համակարգ Պրիմերա Բ-ում հանդես եկող ակումբների համար։ Վերջինս հանդիսանում է Չիլիում երկրորդ կատեգորիայի ֆուտբոլային առաջնություն։
Ընդհանուր առմամբ 52 ակումբ մասնակցել է առաջնության գոնե մեկ մրցաշրջանի, 16-ը առնվազն մեկ անգամ հաղթել են այն։ Առաջնության առաջին հաղթողն է Դեպորտես Մագայանես ֆուտբոլային ակումբը։ Կոլո-Կոլոն միակ ակումբն է, որը մասնակցել է Չիլիի բոլոր 85 առաջնություններին։ Այն նաև հանդիսանում է առաջնության ամենատիտղոսակիր ակումբը (31 տիտղոս)։ Նրան հաջորդում են Ունիվերսիդա դե Չիլի ֆուտբոլային ակումբը (17), Ունիվերսիդա Կատոլիկա ֆուտբոլային ակումբը (12) և Կոբրելոա ֆուտբոլային ակումբը (8)։ Վերոնշյալ 4 ակումբները համարվում են չիլիական ֆուտբոլի «կլասիկ ակումբներ»։
Չիլիի առաջնության գործող չեմպիոնը Ունիվերսիդա Կատոլիկան է, որը, իր պատմության մեջ առաջին անգամ կրկնակի չեմպիոն հռչակվելուց հետո, նվաճված տիտղոսների թիվը հասցրեց 12-ի։
Աուդաս Իտալիանո
Կոլո-Կոլո
Պալեստինո
Ունիոն Էսպանյոլա
Ունիվերսիդա Կատոլիկա
Ունիվերսիդա դե Չիլի