բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Չինական վարդ կամ հիբիսկուս չինական (լատին․՝ Hibiscus rosa-sinensis), պատկանում է տուղտազգիների ընտանիքին, ցածր ծառեր են, թփեր, խոտաբույսեր։ Ցեղն ընդգրկում է մոտ 150 տեսակ։
Չինական վարդ | |
Չինական վարդ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Փիփերթածաղկավորներ (Malvales) |
Ընտանիք | Փիփերթազգիներ (Malvaceae) |
Ենթաընտանիք | Փիփերթայիններ (Malvoideae) |
Տրիբա | Hibisceae |
Ցեղ | Բաղրջուկ (Hibiscus) |
Տեսակ | Չինական վարդ (H. rosa-sinensis) |
Միջազգային անվանում | |
Hibiscus rosa-sinensis |
Մշտադալար թուփ է մինչև 3 մ բարձրությամբ, հարթ փայլուն մուգ կանաչ տերևներով, ծաղիկների տրամագիծը կազմում է 16 սմ[1]։
Չինական վարդի հայրենիքը հարավային Չինաստանն է և հյուսիսային Հնդկաստանը։
Մինչև 4 մ բարձրությամբ ծառ է կամ թուփ։ Ծաղիկները խոշոր են, միայնակ, վառ կարմիր, նարնջագույն կամ դեղին, թույլ բուրավետ։ Ծաղկաթերթերը հինգն են, ձագարաձև, միաձուլված, բազմաթիվ ոսկեգույն առէջները կազմում են սնամեջ գլան, որն ավելի երկար է, քան ծաղկի տրամագիծը՝ 10-16 սմ։
Սենյակային բույսերի բարձրությունը կարող է հասնել 11,5 մ։ Բույսի գեղեցիկ ծաղիկների կյանքի տևողությունն ընդամենը 36 ժամ է։ Դրանց գրեթե անմիջապես փոխարինում են նորերը։
Մալազիայում համարում են, որ սերտաճած ծաղկաթերթերը խորհրդանշում են իսլամի հինգ պատվիրանները, համարվում է ազգային ծաղիկ, որը խորհրդանշում է երկիրը, նկարազարդված է մետաղադրամի[2] վրա, հնդիկները հյուսում են ծաղիկը հարսանեկան պսակի մեջ։ Բույսի տարածվածության մասին են վկայում բազմաթիվ այլ անվանումները՝ «փարավոնների ըմպելիք», «Սուդանի վարդ», «Վենետիկի տուղտ», «Կարմիր ավելուկ»։
Պարունակում են սպիտակուցներ, պեկտին, կիտրոնաթթու և խնձորաթթու, վիտամիններ, մեծ քանակությամբ հականեխիչ նյութեր, բուսական ներկանյութեր, հակաօքսիդանտներ, ռուտին, այլ ֆլավոնոիդներ։ Տերևը նույնպես հարուստ է օգտակար նյութերով. պատրաստում են աղցաններ։
Չինական վարդի ծաղկաթերթերից են պատրաստում Եգիպտոսում կարկադե թեյը։ Ըստ «ֆենշույ» ուսմունքի՝ չինական վարդը լցնում է բնակարանը դրական էներգիայով, պաշտպանում է ընտանիքն անախորժություններից, ամրացնում է ամուսնական կապերը։ Այն խթանում է ֆիզիկական և մտավոր ակտիվությունը, տրամադրում ստեղծագործ աշխատանքի։ Հայտնի է, որ բույսերը հաղորդակցվում են միմյանց հետ որոշակի հաճախականություն և երկարություն ունեցող էլեկտրական ալիքների և ֆիտոնցիդների միջոցով։
Սերմերն օգտագործում են հրուշակեղենի վրա ցանելու համար, խառնում են սուրճին և ապուրներին։ Ունի լուծողական ներգործություն։
Տերևը և ծաղիկները հնագույն ժամանակներից կիրառվել են աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, թութքի, դիզենտերիայի, մաշկի սուր բորբոքումների բուժման համար։ Թեյի կանոնավոր օգտագործումը պարգևում է հանգիստ քուն և բարի երազներ։ Տաք թեյը հանգստացնում է նյարդային համակարգը, մաքրում լյարդը և երիկամները։ Այն անփոխարինելի է ալերգիկ հիվանդություններ ունեցող անձանց համար՝ այն կարելի է խմեցնել նույնիսկ 1,5-2 տարեկան երեխաներին։
Ծաղկի տարբեր գույները օգտագործվում են որպես դեկորատիվ բույսերի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.