Չինաստանի ճարտարապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Չինաստանի ճարտարապետություն, Արևելյան Ասիայում սոցիալիստական պետության շինությունների և կառույցների նախագծման, կառուցման արվեստ։ Չինական քաղաքակրթության հինգ հազար տարվա պատմության ընթացքում պահպանվել են ճարտարապետական բազմաթիվ կառույցներ, որոնցից շատերը իրավամբ համարվում են համաշխարհային մասշտաբի գլուխգործոցներ։ Դրանց բազմազանությունն ու ինքնատիպությունը իրենց մեջ մարմնավորում են երկրի ավանդույթները և չինական ճարտարապետության լավագույն նվաճումները։
Չինական ավանդական ճարտարապետությունն ունի մի շարք եզակի առանձնահատկություններ, մինչդեռ դրա ճարտարապետական ձևավորումը նպաստում է ամբողջ աշխարհում չինական շենքերի ճանաչմանը։