Չինաստանի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Չինաստանը աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկն է։ Չինական մշակույթի հիմնական կրողները և Չինաստանի հիմնական ժողովուրդը Հան-չինացիներն են։ Չինաստանի ներկայիս տարածքը բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից։ Ամենահին գտածոն թվագրում է ՔԱ 600 հազար թվականին։ Ներկայումս հայտնի ամենահին չինական մշակույթը Հեմուդու մշակույթն է, որը գոյատևել է ՔԱ 7000-4000 թթ.