Չինարեն (汉语/漢語, 华语/華語, կամ 中文, Փինյին։ Hànyǔ, Huáyǔ, կամ Zhōngwén), Սինատիբեթյան լեզվաընտանիքին կամ Ալտայական լեզվաընտանիքին պատկանող լեզու կամ լեզվախումբ, ալտայական լեզու։ Բաղկացած է փոխըմբռնելիության տարբեր աստիճաններ ունեցող բազմազանություններից[3][4]։ Չինարենը ժամանակակից ամենատարածված լեզուն է՝ ընդհանոր 2,3 միլիարդ խոսողներով[5]։

Quick facts: Չինարեն 中文, 汉语, Տեսակ, Ենթադաս, Երկրներ, Պաշ...
Չինարեն
中文, 汉语
Տեսակլեզվաընտանիք, մակրոլեզու և կենդանի լեզու
ԵնթադասՍինատիբեթյան լեզուներ[1] և Սինական լեզուներ
Երկրներ Չինաստան և  Չինաստանի Հանրապետություն
Պաշտոնական կարգավիճակ

մանդարին

Կախյալ տարածքներ՝

Կազմակերպություններ՝

Խոսողների քանակ1 299 877 520 մարդ[2]
Լեզվակիրների թիվը1․213․000․000
Ռեյտինգ1
Գրերի համակարգՉինական այբուբեն
IETFzh
ԳՕՍՏ 7.75–97315
ISO 639-1zh
ISO 639-2chi (B); zho (T)
ISO 639-3zho և այլն։
ISO 639-5zhx

     Երկրներ, որտեղ չինարենը հիմնական կամ պաշտոնական լեզուն է

     Երկրներ, որտեղ չինարեն խոսող ավելի քան 5 միլիոն․ մարդ կա      Երկրներ, որտեղ չինարեն խոսող ավելի քան 1 միլիոն․ մարդ կա      Երկրներ, որտեղ չինարեն խոսող ավելի քան 500.000 մարդ կա      Երկրներ, որտեղ չինարեն խոսող ավելի քան 100.000 մարդ կա

     Զգալի թվով չինարեն խոսացող բնակչությամբ քաղաքներ
 Chinese languages Վիքիպահեստում
Close

Չինարենը սինո-տիբեթական ընտանիքի ճյուղերից մեկն է։ Սկզբնական շրջանում այն Չինաստանի հիմնական էթնիկ խմբի՝ խան ազգության լեզուն է։ Իր ստանդարտ ձևով չինարենը ՉԺՀ-ի և Թայվանի պաշտոնական լեզուն, ինչպես նաև ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներից մեկը։

Չինարենն իրենից ներկայացնում է իրարից խիստ տարբերվող բարբառների ամբողջություն, այդ պատճառով էլ լեզվաբանների մեծ մասի կողմից համարվում է ինքնուրույն լեզվաճյուղ, որը կազմված է առանձին, չնայած և միմյանց ազգակից լեզուներից կամ բարբառային խմբերից[3]։

Չինացիները խոսում են 7 տարբեր բարբառներով, որոնք բոլորն էլ կոչվում են չինարեն։ Բազմավանկ բառերը քիչ են, և համանուն բառերը հասնում են հարյուրների, որոնք մի քանի հնչյունով չեն կարող արտահայտվել։ Չինարենը գրվում է ձախից աջ։

Չինարեն առաջին գիրքը, որ կոչվում է «Շիցզին» («Երգերի գիրք»), գրվել է մ.թ.ա. 11-10-րդ դարերում։

Oops something went wrong: