Չինչին
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ | ||
---|---|---|
Չինչին | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Գյուղապետ | Կարեն Դարբինյան | |
Հիմնադրված է | 1876 թ. | |
Մակերես | 10.8 կմ² | |
ԲԾՄ | 1290 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 646 մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | չինչինեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Չինչինը գյուղ է Հայաստանի Տավուշի մարզում, Երևանից՝ 195 կմ, մարզկենտրոնից՝ 62 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 10 կմ հեռավորության վրա։
Պատմություն
Չինչին գյուղն ընկած է Տավուշի լեռնաշղթայի ստորոտում, 1318 մ բարձրություն ունեցող մի սարահարթի վրա։ Առաջին ընտանիքները Տավուշ գյուղից տեղափոխվել և այստեղ բնակություն են հաստատել 1876-1877 թթ.։ Որպես ինքնուրույն բնակավայր ճանաչվել է 1885 թվականին, իսկ մինչ այդ եղել է Տավուշ գյուղի վարչական տարածքում՝ որպես ձմեռանոց։[1]։
Կլիմա
Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 23 C է, ձմռանը՝ -2 C։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1290 մ բարձրության վրա։
Բնակչություն
Չինչինի ազգաբնակչության փոփոխությունը[2]
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 134 | 616 | 1147 | 1028 | 1014 | 838 | 747 | 713 | 581 | 646 |
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բուսաբուծությամբ։
Համայնքն ունի դպրոց, բուժկետ, մանկապարտեզ։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Տավուշի մարզպետարան, Չինչին
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 164»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 20
Արտաքին հղումներ
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.