Չլդրան
From Wikipedia, the free encyclopedia
Չլդրան, գյուղ Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 34 կմ հարավ-արևմուտք` 800-900 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 2267 հեկտար։ Գտնվում է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 46 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 50 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Չլդրան | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտակերտի | |
ԲԾՄ | 1103 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 467[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | մահմանացի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Չլդրանը բաղկացած է Վրցակալեր, Քյուրքորեգ (Քրքորեգ), Վերին գոմեր, Խոր ձոր, Փոքր Չլդրան, Ղալունց թաղ թաղամասերից։
Համայնքը բարձր լեռնային է, ունի 2132,40 հա տարածք, որից 946,76 հա գյուղատնտեսական նշանակության, 1037,45 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 23 աղբյուրներ` «Պերակ ճուր», «Ղրմա», «Քչալանց», «Մանասեն», «Աթուլին», «Թալիշին», «Չառդանց», «Ղուլունց», «Կարմունջեն», «Բըրսեղեն», «Հայկազեն», «Կրվերեն», «Պապեն», «Մակին», «Գորգին», «Կըզկհատ», «Սըռնտանա», «Թխկոտեն», «Ըլբստրակեն», «Մըրթսպանա», «Դովեն», «Փոսեն» և «Նավին»։
Առկա են ֆելզիտի (շահագործվում է) հանքային պաշարներ։
1990-ին Չլդրանում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատարներ՝ Ս. Արզումանյան, Մ. Սահակյան, Դ. Ղուլյան, Ս. Նաջարյան), որի ազատամարտիկները 1992-ի սեպտեմբերից ներառվել է Պաշտպանական բանակի տարբեր ստորաբաժանումների կազմում և մասնակցել մարտական գործողությունների։
Չլդրանի և նրա ուղղությամբ մարտական գործողություններն ընթացել են 1991-ի ամռան վերջին և 1992-ին։ Հակառակորդն օդուժի և ծանր գիտատեխնիկայի հեռահար հրետակոծումներից հետո գրավել է Չլդրանը։ Բնակիչները բռնագաղթել են Ստեփանակերտ և Հայաստանի տարբեր շրջաններ։
ԼՂՀ ԻՊՈւ կազմավորումների ձմեռային պատերազմաշրջանում նախատեսվել էր հարձակողական ռազմական գործողություն երեք ուղղություններով. 1-ին՝ Վաղուհաս-Զագլիկ-Թալիշ, 2-րդ՝ Չլդրան-Դրմբոն-Կուսապատ-Մարտակերտ, 3-րդ՝ Սրվախենդ-Բաշգյունեփայա-Մանիքլու-Ջանյաթաղ-Գյուլաթաղ-Մարտակերտ։ ԻՊՈւ-ի զիված կազմավորումների հարձակողական գործողությունները սկսել են փետրվարի 5-ին՝ ուժգին հրթիռահրետանային նախապատրաստությունից հետո։ Բոլոր ուղղություններում հակառակորդը խուճապահար փախուստի է դիմել՝ մերկացնելով ճակատային գիծը։ Միայն Չլդրանում թողել է 2 տանկ, 1 ՀՄՄ և տասնյակ սպանվածներ։ 1993-ի փետրվարի 5-ին Չլդրանը ազատագրվել է և նույն թվականին սկսվել է գյուղի վերաբնակեցումը։ 2000-02-ին բնակարանաշինության և վերականգնողական աշխատանքներին օժանդակել է Հայ կաթոլիկ եկեղեցու օգնության ծառայության արցախյան գրասենյակը, Ժնևի Իզմիրլյան հիմնադրամը։ Չլդրանից զոհվել է 23 ազատամարտիկ[3]։
2015 թվականին Չլդրան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 528 մարդ, կա 160 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։
Գյուղում կան պատմամշակութային հուշարձաններ` Ախպերանքի նահատակ եկեղեցի (XVII դ.), գերեզմանոց (XVIII-XIX դդ.), խաչքար (XII-XIII դդ.), գյուղատեղի «Սևաքարեր» (միջնադար), դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.), հաշվառված է 48 հուշարձան։ Գյուղում՝ շրջակայքը ներառյալ, պահպանվել են բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնց թվում են Ք.ա.2-1-ին հազարամյակների դամբանաբլուրը, Ք.ա.2-1-ին հազարամյակների դամբաները, գյուղից 1.2կմ դեպի հյուսիս՝ 13-19-րդ դարերի «Հնձախութ» գյուղատեղին, 2կմ դեպի հյուսիս-արևելք՝ 9-20-րդ դարերի «Ըխպըրքանք» եկեղեցին, 3կմ հյուսիս-արևելք՝ «Ըխպըրքան» գերեզմանոցը, 12-17-րդ դարերի «Ըխպըրքան» եկեղեցին, 12-13-րդ դարերի «Ըխպըրքան» մի քանի խաչքարերը, գյուղից 1,5կմ դեպի հյուսիս 13-16-րդ դարերի «Կմբռնատ» գերեզմանոցը, 16-17-րդ դարերի «Կմբռնատ» խաչքարը, 3կմ դեպի հարավ-արևելք միջնադարի «Բրաթա հող» գյուղատեղին, 12-13-րդ դարերի «Բրաթա հող» բազմաթիվ խաչքարերը,200մ դեպի հարավ-արևելք 11-13-րդ դարերի «Մատուռի ձոր» մատուռը, 11-12-րդ դարերի «Մատուռի ձոր» խաչքարերը, գյուղի մեջ 11-16-րդ դարերի խաչքարերը, 1246թ. «Աղբյուր» խաչքարը, 17-րդ դարի «Խոր ձոր» խաչքարը, 2,5կմ դեպի հարավ-արևելք 11-12-րդ դարերի «Զուլանց տափ» խաչքարը, հյուսիսային եզրին 15-16-րդ դարերի «Խոր ձորի գլուխ» խաչքարը, 500մ դեպի հյուսիս 12-13-րդդարերի «Ըթեն տափեն խութ» խաչքարը, 3,5կմ դեպի հյուսիս-արևելք 9-13-րդ դարերի «Դադվեր» սրբբատեղին, 300մ դեպի հյուսիս 16-17-րդ դարերի «Կարմիր եղցի» եկեղեցին, 400մ դեպի հյուսիս 16-րդ դարի «Կարմիր եղցի» խաչքարը, 2,2կմ դեպի հյուսիս-արևելք 13-20-րդ դարի «Նահատակ» եկեղեցին, համանուն գերեզմանոցը, 13-19-րդ դարերի «Սևքարեր» գյուղատեղին, 13-17-րդ դարերի «Ամենափրկիչ» վանքը,«Հնձախութ» գյուղատեղի մնացորդները, «Սռնատուն» քարայրը, խաչքարերով գերեզմանոցը։
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց (կոչվել է սփյուռքահայ բարերար Տիգրան Իզմիրլյանի անունով), որտեղ սովորում էին 61 աշակերտներ[5]։
- «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
- Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 547։
- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.