Չորս եղանակ (բաղնիք)
From Wikipedia, the free encyclopedia
Չորս եղանակ բաղնիք (պարս.՝ حمام چهارفصل), գտնվում է Իրանի Արաք քաղաքում։ Այն թվագրվում է Ղաջարական Պարսկաստանի ժամանակաշրջանով և ունի երկու առանձին բաժնիններ` կանանց ու տղամարդկանց համար։ Ժամասենյակի հախճապակե աշխատանքը և հյուսաձև սյուները, ինչպես նաև` բաղնիքի ամբողջ հատակագիծը հետաքրքրություն են ներկայացնում։ Կառույցը վերակառուցվել է որպես թանգարան` անհրաժեշտ վերանորոգումներից հետո[3]։
Տեսակ | Համամ և մշակութային արժեք |
---|---|
Երկիր | Իրան[1] |
Տեղագրություն | Արաք[1] |
Վայր | Արաք[1] |
Ճարտարապետական ոճ | քաջարական ճարտարապետություն[2] |
Շինանյութ | քար[2] և կրակաթ[2] |
Օգտագործվում է | anthropology museum?[2] |
Բացված | 1915[2] |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[1] |
Չորս եղանակ բաղնիքն Արաքում Իրանի ամենաընդարձակ բաղնիքն է եղել։ Այն կառուցվել է Ղաջարական շրջանում` Հաջի Մուհամադ Իբրահիմ խանսարիի կողմից։ Շենքի ներսում առկա հախճապակե ձևավորումը ցուցադրում է մարդկանց, կենդանիներ և բույսեր։ Բաղնիքի չորս անկյուններում պատկերված տարվա չորս եղանակները կապված են շինության անվանման հետ։ Բաղնիքը միակն է, որտեղ առանձացված մաս կա կրոնական փոքրամասնությունների համար։ Չորս եղանակ բաղնիքը ներառված է Ազգային ժառանգության ցանկում[4]։