Չորրորդ տիեզերական արագություն
From Wikipedia, the free encyclopedia
Չորրորդ տիեզերական արագություն, այն նվազագույն արագությունը, որն անհրաժեշտ է մարմնին, գալակտիկայի ձգողությունը տվյալ կետում հաղթահարելու համար։
Չորրորդ տիեզերական արագությունը գալակտիկայի բոլոր կետերում հաստատուն չէ, այլ կախված է կոորդինատից։ Ըստ հաշվարկների, մեր Արեգակի շուրջը Չորրորդ տիեզերական արագությունը կազմում է մոտ 550 կմ/վ: Արժեքը շատ կախված է ոչ միայն մինչև գալակտիկայի կենտրոնը հեռավորությունից, այլ նաև գալակտիկայում նյութերի զանգվածների բաշխումից, որոնց մասին դեռևս չկան ճշգրիտ տվյալներ, հաշվի առնելով այն, որ տեսանելի մատերիան կազմում է գրավիտացնող զանգվածի միայն մի փոքր մասը, իսկ մնացած ամենը՝ մութ մատերիա է։ Գալակտիկայի սկավառակից դուրս զանգվածների բաշխումը մոտավորապես կենտրոնաձև համաչափ է, ինչպես հետևում է գնդաձև աստղակույտերի արագությունների չափումներից և այլ սֆերիկ ենթահամակարգերի օբյեկտներից։