Չուվաշերեն
From Wikipedia, the free encyclopedia
Չուվաշերեն (ինքնանվանումը՝ чӑваш чӗлхи, Çovaş Çölhi, چأۋاش چۀلخې), չուվաշների ազգային լեզուն, Չուվաշիայի Հանրապետության պաշտոնական լեզուն[6]։ Աշխարհի լեզուների տոհմաբանական դասակարգմամբ այն պատկանում է թյուրքական լեզվախմբին և հանդիսանում է բուլղարական խմբի միակ կենդանի լեզուն[7]։
Չուվաշերեն | |
---|---|
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Oghuric? |
Երկրներ | Ռուսաստան[1], Ուկրաինա, Ղազախստան[2] և Ուզբեկստան[3] |
Խոսողների քանակ | 1 279 650 մարդ (2021)[4] |
Վերահսկող կազմակերպություն | Չուվաշական պետական հումանիտար գիտությունների ինստիտուտ |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | ոչ նպաստավոր[5] |
Գրերի համակարգ | չուվաշական այբուբեն և կյուրեղագիր |
IETF | cv |
ԳՕՍՏ 7.75–97 | чув 795 |
ISO 639-1 | cv |
ISO 639-2 | chv |
ISO 639-3 | chv |
Chuvash language Վիքիպահեստում |
Բացի Չուվաշիայից, լեզուն տարածված է նաև Բաշկորտոստանի, Սամարայի մարզի, Ուլյանովսկի մարզի, Սարատովի մարզի և Պենզայի մարզի չուվաշական համայնքներում, ինչպես նաև Ուրալի, Պովոլժիեի և Սիբիրի մարզերում։ Չուվաշական Հանրապետությունում այն ռուսերենին զուգահեռ պաշտոնական լեզու է, Չուվաշական Հանրապետության օրենքները պաշտոնապես հրապարակվում են երկու լեզուներով[8]։
Ռուսաստանում չուվաշերենին տիրապետողների թիվը կազմում է մոտ 1,04 միլիոն մարդ (2010 թվականի մարդահամարի հիման վրա)։ Ընդ որում, էթնիկ չուվաշների թիվը 2010 թվականի համառուսական մարդահամարի տվյալներով կազմում է 1 մլն 436 հազար մարդ, որոնց 55 %-ը ապրել է Չուվաշական Հանրապետությունում։
Չուվաշերենը որպես դպրոցական առարկա դասավանդվում է Չուվաշական Հանրապետության դպրոցներում, Բաշկորտոստանի և Թաթարստանի որոշ շրջաններում, դասավանդվում է նաև Չուվաշիայի բուհերում։ Չուվաշական Հանրապետությունում չուվաշերենով թողարկվում են ռադիո- և հեռուստահաղորդումներ, լույս են տեսնում պարբերականներ[9][10]։ Բաշկորտոստանի և Թաթարստանի որոշ շրջաններում թերթերը հրատարակվում են չուվաշերենով (օրինակ՝ «Սուվար» թերթը, որը հրատարակվում է Թաթարստանում)։