Պալացցո Բարբերինի (իտալ.՝ Palazzo Barberini), Բարբերինի ընտանիքի պալատ (Պալացցո) Չորս շատրվանների փողոցում (իտալ.՝ via delle Quattro Fontane), Հռոմի արևելյան մասում, Պիացցա Բարբերինիի դիմաց։ Այժմ այստեղ տեղակայված է Հնագույն մշակույթի ազգային պատկերասրահը։
Պալացցո Բարբերինի Palazzo Barberini | |
---|---|
Palazzo Barberini | |
Պալացցո Բարբերինիի ճակատամասը | |
Ժամանակակից կարգավիճակ` | Հնագույն մշակույթի ազգային պատկերասրահ |
Երկիր` | Իտալիա, Հռոմ |
Ճարտարապետական ոճ` | Բարոկկո |
Հիմնող` | Ուրբան VIII |
Ճարտարապետ` | Կառլո Մադերնա, Ջովաննի Լորենցո Բերնինի, Ֆրանչեսկո Բորոմինի |
Կառուցման ժամանակաշրջան` | 1627 թվական-1633 թվական |
Պալատի վայրը նախկինում զբաղեցնում էր Սֆորցա ընտանիքի խաղողի այգիները, որում պալատ կառուցվել է 1549 թվականին և XVI դարում այն փոխանցվում է մի կարդինալից մյուսին և վերջնական տեսքի չի բերվում։
Երբ կարդինալ Ալեսանդրո Սֆորցան ֆինանսական դժվարությունների է հանդիպում, 1625 թվականին տարածքը ձեռք է բերվում Բարբերինի ընտանիքի ներկայացուցիչ Մաֆեո Բարբերինիի կողմից, ով հետագայում դառնում է Ուրբան VIII պապ։ 1627-1633 թվականներին պալատի ստեղծման աշխատանքներին մասնակցել են երեք հռչակավոր ճարտարապետներ՝ Կառլո Մադերնան, նրա ազգական Ֆրանչեսկո Բորրոմինին և Լորենցո Բերնինին, որն էլ ավարտում է այն 1633 թվականին։ Իր տեսքով պալատը ավելի մոտ է մաներիզմին, քան բարոկկոյին։ Նրա շուրջը, առաջին անգամ պապական պատմության մեջ, փռվում է լայնատարած այգի, որը հետագայում ոչնչացվում է։
Ուրբան VIII-ի մահից հետո պալատը բռնագրավվում է պապական գանձարանի կողմից, սակայն 1653 թվականին այն վերադառնում է Բարբերինի ընտանիքին։
Պալացցոն գտնվում է մերձկայարանային հրապարակում։ Հիմնական շենքը իրենից ներկայացնում է երեք հարկից բաղկացած շինություն մեծ պատուհաններով։ Ճեմասրահի առաստաղը զարդարում է Պիետրո դա Կորտոնայի «Աստվածային այլաբանական նախախնամությունը և Բարբերինիի տիրակալությունը» բարոկկո ոճի ֆրեսկան։ Շքասրահի առաստաղը զարդարված է XVII դարի այլ նկարիչների ֆրեսկոներով՝ Ջուզեպպե Պասերի, Անդրեա Կամասեի, Պոլիդորո դա Կարավաջոյի և Մատուրիո դա Ֆիրենցեի։ Դեպի վերին հարկեր տանում է «խխունջանման» Բորրոմինիի սանդուղքը։ Պալատում կան Պորտլենդյան սափոր, Պալեստրինյան խճանկար և «Խմած Սատիրը» («Ֆավն Բարբերինի») քանդակը։
Այգին հայտնի է որպես «Գաղտնի այգի» (իտալ.՝ Giardino Segreto) անվանումով, քանի որ այն ծածկված է կողմնակիցների տեսադաշտից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալացցո Բարբերինի» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.