Պակիստանա-հնդկական սահմանային հակամարտություն (2001 դեկտեմբեր - 2002 հունիս), ժամանակակից պակիստանա-հնդկական հարաբերությունների պատմության մեջ զինված ուժերի խոշորագույն սահմանային հակամարտությունը։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պակիստանա-հնդկական սահմանային հակամարտություն (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Պակիստանա-հնդկական սահմանային հակամարտություն, Թվական ...
Պակիստանա-հնդկական սահմանային հակամարտություն
Thumb
Թվական2001 թվականի դեկտեմբերի 13-ից մինչև 2002 թվականի հունիսի 10 (5 ամիս և 4 շաբաթ)
Մասն էՊակիստանա-հնդկական հակամարտություն
ՎայրՊակիստանա-հնդկական սահման
ԱրդյունքՄիջուկային պատերազմի կասեցում
Հակառակորդներ
Հնդկաստան ՀնդկաստանՊակիստան Պակիստան
Հրամանատարներ
Հնդկաստան Կոչերիլ Ռաման Նարայանան
(Հնդկաստանի նախագահ)
Հնդկաստան Ատալ Բիհարի Վաջպայի
(Հնդկաստանի վարչապետ)
Հնդկաստան Գեներալ Վեդ Պրակաշ Մալիկ
(Զինված ուժերի հրամանատար)
Հնդկաստան Գեներալ-լեյտենանտ Չանդրա Շեկհար
(Զինված ուժերի փոխհրամանատար)
Անիլ Յավշանտ Տիպնիս
(Օդային ուժերի հրամանատար)
Պակիստան Ռաֆիկ Տարար
(Պակիստանի նախագահ)
Պակիստան Նավազ Շարիֆ
(Պակիստանի վարչապետ)
Պակիստան Գեներալ Պերվեզ Մուշարաֆ
(Զինված ուժերի հրամանատար)
Պակիստան Գեներալ-լեյտենանտ Ազիզ Խան
(Զինված ուժերի հրամանատար)
Մեհդի Քուրեշի
(Օդային ուժերի հրամանատար)
Կողմերի ուժեր
500,000-700,000 զինվորներ[1]300,000-400,000 զինվորներ[1]
Ռազմական կորուստներ
798-1,874 զինվորներ[2]
  • 900 հնդիկ քաղաքացիներ[3][4]
Անհայտ
Ընդհանուր կորուստներ
Փակել

Հակամարտության մեկնարկի առիթը դարձել էին չվորշված հարցերը, որոնք իր հետևից թողել էր Քաշմիրում 1999 թվականին տեղի ունեցած Կարգիլի պատերազմը, ինչպես նաև 2001 թվականի հնդկական խորհրդարանի պայթյունը, որի կազմակերպման մեջ մեղադրվում էին պակիստանական զինված կազմավորումները[5]։

Նախապատմություն

1999 թվականի սկզբներին Պակիստանի զինված ուժերը անցել են «վերահսկողության սահմանագիծը»[6] և նվաճել որոշ հնդկական տարածքներ` մասնավորապես Կարգիլի շրջանը[7][8][9]։ Հնդակստանը ձեռնարկել է մեծածավալ ռազմական և դիվանագիտական հարձակում` Պակիստանի զինված ուժերի ստորաբաժանումները իր տարածքից հեռացնելու համար[10]։ Երկու ամիս տևած ռազմական գործողությունների ընթացքում հնդկական զորքերը վերադարձրել էին գրավյալ տարածքների մեծ մասը[11][12][13]։ Մտավախություն ունենալով, որ հակամարտությունը կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի, միջազգային հանրությունը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, մեծացրել է միջազգային ճնշումը Պակիստանի վրա` հնդկական տարածքներից զորքերը դուրս բերելու համար[10][14]։ Հանդիպելով միջազգային մեկուսացմանը` Պակիտսանի արդեն թույլ տնտեսությունը ավելի է թուլանում[15][16]։ Պակիստանի ուժերի ոգին զգալիորեն անկում է ապրում զորքերը դուրս բերելուց հետո` մեծ կորուստներ ունենալու պատճառով[17][18]։ Կառավարությունը հրաժարվում է ընդունել մահացած զինվորների մարմինները[19][20], որը բողոքների և ցույցերի պատճառ է դառնում երկրի հյուսիսային շրջաններում[21][22]։ Սկզբնապես Պակիստանը չէր ընդունում կորուստների իրական քանակը, բայց ավելի ուշ Նավազ Շարիֆը փաստում է, որ շուրջ 4 հազար զինվորներ են զոհվել գործողության ընթացքում և Պակիստանը պարտվել է[23][24]։ Մինչև 1999 թվականի հուլիս ամիսը կազամկերպված ռազմական գործողությունները Կարգիլում դադարեցվում են[14]։ հակամարտությունն իր հետևից թողել է մի շարք չվորոշված հարցեր, որը բերել է 2001-2002 թվականների Հնդկաստանի և Պակիստանի միջև հերթական հակամարտությանը։

Իրադարձությունների ընթացք

Երկու կողմերը 2001 թվականին միջազգային սահմանի մոտ կուտակել էին բազմաթիվ զինվորական կազմավորումներ։ «Պարակրամ» գործողության շրջանակներում Հնդկաստանը սահմանի մոտ բերել էր 500 000 զինվոր, իսկ Պակիստանը՝ «Սանգհարշ» գործողության շրջանականերում 487 000 զինվոր[25]։ Սկսվել էին զինավարժություններ և ուժի ցուցադրում, երկու կողմերը հավասարակշռություն էին պահպանում պատերազմ սահմանին։ Լարվածության գագաթնակետը հասել էր 2002 թվականի մայիս-հունիս ամիսներին։ Առաջացել էր երկու կողմերի կողմից միջուկային զենքի օգտագործման իրական վտանգ։ Յուրաքանչյուր պատահականությունը կարող էր երկու երկրների միջև 10 միլիոն մարդ և ավել զոհերի ենթադրյալ քանակով միջուկային պատերազմ առաջացներ։ Կողմերին հաջողվել էր հանգստանալ միջազգային միջամտությունից հետո. Միացյալ Նահանգները բանակցություններ էր վարում Պակիստանի հետ, իսկ Ռուսաստանը՝ Հնդկաստանի։ Պատերազմն ավարտվել է հունիսի 10-ին[26]։ 2002 թվականի հոկտեմբերին երկու երկրների զորքերն ամբողջության լքել են սահմանամերձ գոտին։

Սահմանային բախումների ընթացքում հնդկական կողմից վերավորվել էին 1051 մարդ[27][28]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.