Պակիստանի գլխավոր դատախազ
From Wikipedia, the free encyclopedia
Պակիստանի գլխավոր դատախազը Պակիստանի կառավարության գլխավոր իրավաբանն է և իրավական խորհրդատուն, ունի դաշնային նախարարի կոչում և կարգավիճակ։ Գլխավոր դատախազը, որն իրականացնում է դատախազի գործառույթները, առաջադրվում է վարչապետի կողմից և նշանակում նախագահի կողմից[1]։ Մինչև պաշտոնավարման դադարեցումը սահմանադրությունն արգելում է գլխավոր դատախազին զբաղվել մասնավոր գործունեությամբ[2][3][4]։
Արագ փաստեր Պակիստանի գլխավոր դատախազ, Տեսակ ...
Պակիստանի գլխավոր դատախազ | |
---|---|
Տեսակ | պաշտոն |
Երկիր | Պակիստան |
Ստեղծման թվական | օգոստոսի 14, 1947 |
Փակել
2023 թվականի փետրվարի 2-ից Պակիստանի մուսուլմանական լիգա կուսակցությունից Շեհզադ Աթա Էլահին զբաղեցնում է գլխավոր դատախազի պաշտոնը։ Նախորդ գլխավոր դատախազը եղել է Աշտար Աուսաֆ Ալին, որի հրաժարականն ընդունվել է 2023 թվականի հունվարի 19-ին։ Ամենաերկար զբաղեցրած գլխավոր դատախազը Շարիֆուդդին Փիրզադան է, ամենաշատը՝ Աբդուլ Մունշին։