Պահաժամ
ժամանակը, որի ընթացքում լույսը լուսակայում է լուսազգայուն նյութի կամ լուսազգայուն մատրիցի մասը / From Wikipedia, the free encyclopedia
Պահաժամ կամ փականակի արագություն, լուսանկարչության մեջ այն ժամանակամիջոցը, որի ընթացքում լույսը լուսակայում է լուսազգայուն նյութի կամ լուսազգայուն մատրիցի մասը, նաև այն ժամանակամիջոցը, որի ընթացքում ֆոտոխցիկի փականակը բաց է[1]։ Ժապավենին կամ մատրիցին հասնող լույսի չափը համամասնական է պահաժամին։ Վայրկյանի 1⁄500 թույլ կտա կիսով չափ ավելի քիչ լույս ներթափանցել, քան 1⁄250֊ը։