From Wikipedia, the free encyclopedia
Պահպանակ, առաջաթերթ, երկծալ թերթ, որի կեսը փակցվում է գրքի կազմակողի ներսի երեսին, մյուսն ազատ է և ծածկում է գրքի բլոկը։ Ծառայում է կազմակողերը բլոկին ամրացնելու համար։ Ավելի ամուր ու հաստ է (120-160 գ/մ²), քան տեքստի թուղթը։
Պահպանակը նաև գրքի ձևավորման տարր է. լինում է հարթ՝ սպիտակ կամ գունավոր թղթից, և տպագրված՝ բովանդակային կամ ոչ առարկայական (մարմարանկար) պատկերով։
Ժամանակակից հրատարակություններում կիրառում են պահպանակի 4 տեսակ. «յուրային», սոսնձված, սոսնձված-եզրակված և բաղադրյալ՝ անցքահատումով ու ծալուքով (թղթե կամ գործվածքե), որոնք օգտագործվում են բլոկի՝ համապատասխանաբար՝ 20, 30, 40 և 40-ից ավելի մմ հաստությունների համար։
Հայերեն ձեռագիր մատյաններ կազմելիս երբեմն որպես պահպանակ օգտագործվել են ավելի վաղ շրջանի ձեռագրերի էջեր, որոնք ունեն հնագրական, ձեռագրագիտական, բնագրագիտական կարևոր արժեք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.