From Wikipedia, the free encyclopedia
Պայթյուն Մոսկվայի մետրոպոլիտում 2004 թվականի փետրվարի 6–ին — մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված ահաբեկչական գործողություն։
Պայթյուն Մոսկվայի մետրոպոլիտում (2004 փետրվար) | |
---|---|
«Ավտոզավոդսկայա» կայարանում ահաբեկչության զոհերի հուշատախտակ | |
Տեսակ | ինքնասպանության ահաբեկչություն |
Երկիր | Մոսկվա |
Գրոհի վայր | կայանների միջև «Ավտոզավոդսկայա» և «Պավլեցկայա» |
Տեղադրանք | Մոսկվա |
Տարեթիվ | 2004 թվական փետրվարի 6 |
Զենք | պայթուցիկ |
Զոհվածներ | 41 |
Վիրավորներ | 250–ից ավելի |
Ահաբեկիչների քանակ | 1 |
Ահաբեկիչներ | Անզոր Իժաև |
Կազմակերպիչներ | Պավել Կոսոլապով |
February 2004 Moscow Metro bombing Վիքիպահեստում |
2004 թվականի փետրվարի 6–ին, ուրբաթ օրը, ժամը 08:32-ին, Մոսկվայի մետրոպոլիտենի վագոնում, կենտրոն մեկնած «Ավտոզավոդսկայա» և «Պավելեցկայա» կայարանների միջև պայթյուն է տեղի ունեցել։ 4 կգ տրոտիլային համարժեքով պայթուցիկ սարքը գործի էր դրել ծնունդով Կարաչաևո-Չերկեսիայից՝ Անզոր Իժաևը՝ ծնված 1983 թվականին։ Դատելով պայթյունի կենտրոնից՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը եղել է նրա գոտկատեղին կամ, գուցե, ուսի պայուսակի մեջ։ Զոհվել են (չհաշված Իժաևին) 41 հոգի (այդքան անուններ նշվում են «Ավտոզավոդսկայա» կայարանում գտնվող հուշատախտակի վրա), 250–ից ավելը ստացել էին վնասվածքներ։
Մահապարտ ահաբեկիչ Անզոր Իժաևը Մոսկվա էր ժամանել միջքաղաքային ավտոբուսով՝ որպես մաքոք[1]։
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով, որոնք ներկայացնում է «Վրեմյա նովոստեյ» թերթը՝ ահաբեկչական խմբի ղեկավարը և Իժաևի անմիջական խնամարկուն ծնունդով Վոլգոգրադի մարզից էր, ռազմական ուսումնարանի կուրսանտ, իսլամ ընդունած և Չեչնիա փախած Պավել Կոսոլապովը[2]։
Ըստ որոշ տվյալների՝ փոխհատուցում ստանալու նպատակով՝ սեփական կանանց կողմից «ճանաչված», սկզբնական ցուցակում ներառված երկու զոհվածներ Օլեգ Լունկովը և Վյաչեսլավ Գ.–ն, հետագայում հայտնաբերվել են ողջ և առողջ[3]։
2007 թվականի փետրվարի 2-ին տեղի ունեցած ահաբեկչության, ինչպես նաև նույն թվականի օգոստոսի 31-ին մետրոյի «Ռիգսկայա» կայարանի մոտ տեղի ունեցած պայթյունի համար Տամբի Խուբիևը, Մաքսիմ Պոնարյինը և Մուրադ Շավաևը Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից դատապարտվել են ցմահ ազատազրկման։
2004 թվականի փետրվարի 6-ի ահաբեկչության հետևանքով Մոսկվայի մետրոպոլիտենում զգալիորեն ուժեղացվեցին անվտանգության միջոցառումները։ Հակաահաբեկչական նոր ծրագրի շրջանակներում իրենց աշխատանքը սկսեցին Մոսկվայի մետրոպոլիտենի արտակարգ իրավիճակների կենտրոնը և Մոսկվայի մետրոպոլիտենի ՆԳՎ արտակարգ իրավիճակների կենտրոնը, ինչպես նաև գործարկվեց տեսահսկման կենտրոնացված համակարգ, որի հեռուստացույցները տեղադրվեցին բոլոր գծերի վագոններում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.