ուկրաինացի գրող, դրամատուրգ, հասարակական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Պանաս Միրնի (ուկրաիներեն՝ Панас Мирний, իսկական անունը` Աֆանասի Յակովլևիչ Ռուդչենկո, մայիսի 13, 1849 կամ 1849, Միրգորոդ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 28, 1920 կամ 1920, Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ), ուկրաինացի գրող, դրամատուրգ, հասարակական գործիչ։
Պանաս Միրնի ուկրաիներեն՝ Панас Мирний | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1849 կամ 1849 |
Ծննդավայր | Միրգորոդ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 28, 1920 կամ 1920 |
Վախճանի վայր | Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ |
Գերեզման | Պոլտավա |
Գրական անուն | Panas Myrny |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, վիպասան և վիպասան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ուկրաինական ԽՍՀ |
Պանաս Միրնի Վիքիքաղվածքում | |
Panas Myrny Վիքիպահեստում |
Պանաս Միրնին ծնվել է Պոլտավայի գուբերնիայի Միրգորոդ քաղաքում մարզի գանձապետարանի հաշվապահի ընտանիքում։ Նախ սովորել է Միրգորոդի ծխական, ապա` Գադյաչի դպրոցում։ 14 տարեկան հասակից սկսել է աշխատել։ 1863 թվականին ցածր պաշտոն է զբաղեցրել Գադյաչի դատարանում։ Հաջորդ տարի տեղական շրջանի գանձարանում աշխատել է որպես հաշվապահ օգնական։ 1871 թվականին բնակություն է հաստատել Պոլտավայում, որտեղ տեղական ինքնակառավարման մարմիններում ստացել է պետական խորհրդականի դասային աստիճան[1]։
Պանաս Միրնիի երկերը մամուլում առաջին անգամ հայտնվել են 1970-ական թվականների սկզբին։ Հիմնականում ռեալիստորեն պատկերել է ուկրաինական գյուղը՝ իր սոցիալական հակասություններով ու դասակարգային շերտավորումով։ Այս առումով բնորոշ է «Միթե եզները բառաչում են, երբ մսուրը լիքն է» (հրտ․ 1880, ժնև) վեպը [գրել է եղբոր՝ Ի․ Բիլիկի (Ի․ Յա․ Ռուդչենկո) հետ], որը գրողի հայրենիքում լույս է տեսել 1903 թվականին՝ «Կորած ուժը» վերնագրով։ «Չարագործները» (1877, Ժնև) վիպակում ներկայացված են ուկրաինական մտավորականության տարբեր ուղիները։ Ուկրաինական իրականության լայն պատկերն է տրված Միրնիի նաև այլ ստեղծագործություններում («Անառակ կինը», մաս 1-2, 1883-1884, մաս 1-4, 1928, վեպ, համանուն կինոնկար, 1961։ «Հին ու նոր վիշտը», 1897, «Քաղցած ազատություն», հրտ․ 1940, վիպակներ)։ 1880-ական թվականներին Միրնին ստեղծել է «Ինչպես որ կա՝ էնպես էլ ապրում ենք» պատմվածքների մեծ շարքը։ 1905 թվականին հրատարակել է «Երազ» արձակ պոեմը՝ ապագա անդասակարգ հասարակության մասին։ Միրնին հանդես է եկել նաև որպես դրամատուրգ։ Իր ստեղծագործության մեջ Միրնին մեծ տեղ է հատկացրել մանուկներին։ Գրողը մեծ ուժով է բացահայտում իր ժամանակի սոցիալ-քաղաքական կարգերի այլանդակություններն ու ախտերը, խորին համակրանքով է պատկերում աշխատանքի մարդկանց[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.